Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պոտենցիալ հասկացողներ և իմիտացիա

Պոտենցիալ հասկացողներ և իմիտացիա
23.04.2024 | 09:20

Հասկանալու դեֆիցիտը և դրա փոխարինումը հասկանալու իմիտացիայով մեր տունը քանդող հիմնական հանգամանքներից մեկն է։

Եվ կրթական համակարգը կառուցողները կամ էլ այն քանդողները, իրենց խորհրդատուների հետ միասին, դա շատ լավ հասկանում են։

Իսկական պոտենցիալ հասկացողներին կարելի է գտնել ու նորմալ երկիր կառուցելու նպատակով նրանց տեր կանգնել՝ սկսած առաջին դասարանից. դրանք այն 2-3 երեխաներն են, որոնք անմիջապես տարբերվում են մյուսներից իրենց ընկալումով ու ըմբռնումով։

Բայց դրա համար իշխանությունը պետք է ժամանակավորի ու թռնողի հոգեբանություն չունենա և, մեկ էլ, մանկուց աչքը կուշտ լինի։

Իսկական կառավարողը կյանքին պետք է նայի կառավարվողների մեծամասնության պարզունակ հայացքից սկզբունքորեն տարբերվող մոտեցումով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ