«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արցախն իր համար միշտ էլ եղել է «եսիմինչ»

Արցախն իր համար միշտ էլ եղել է «եսիմինչ»
28.03.2024 | 15:00

Կառավարության էսօրվա նիստն անցավ բավական լարված ու նյարդային. միանգամից դեմքի արտահայտությունից երևում էր, որ մի բան էն չի, ու տեղը-տեղին գժված վիճակում է։ Դե բնական է, էն, ինչ որ պլանավորել էր շըփ-թըփ անցկացնել, ոնց որ թե էնքան էլ «պլավնի» չի գնում, մարդիկ բավական կոշտ են արձագանքում էս հանձման ակցիային։

Ինչևէ․ նիստի հիմնական մեխը վերաբերում էր Արցախին, ավելին, հիմնական ասելիքն ասաց, սիրտը թեթևացավ։ Ասում է․ «ՀՀ-ում ոչ մի վտարանդի կառավարություն չի կարող գոյություն ունենալ, դրա առկայությունն ուղղակի սպառանլիք է ՀՀ անվտանգությանը»։ Ապա հավելում, թե «բոլորն էլ կարող են գնալ մի սենյակում նստել ու ասել՝ եսիմինչի կառավարություն ենք»:

Ստացվում է, որ ՀՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը ոչ թե թուրքն ու ադրբեջանցին են, որոնք, իր շատ սիրելի ինքնիշանության վրա թքելով, 3 տարի է օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքը և չեն էլ պատրաստվում դուրս գալ, այլ՝ Արցախից եկած «ինչ-որ ուժեր» (ձևակերպումն իրենն է)։ Սեփական վախերի մութ աշխարհում ապրելով՝ անհասկանալի դավադրություններ փտրողը մարդկանց փորձում է մոլորեցնել ու հակաարցախյան հերթական դոզան տալ՝ դեմոնիզացնելով վերջիններիս։ Տավուշի հանձնվող հատվածը, որն ինչ-որ տեղ կարող էր որպես խաղարկային գործիք ծառայեցնել ադրբեջանցիքի հետ «բազարներում», ուղղակի օրը ցերեկով փաթեթավորած նվիրում է։ Նիկոլն ամեն ինչ անում է, որ Հայաստանի ներսում ատեն արցախցիներին, ինչի համար էլ նրանց ներքաշում է ամենատարբեր ինտրիգային կոմբինացիաների մեջ։ Դե, իսկ են, որ Արցախը Նիկոլի համար միշտ էլ եղել է «եսիմինչ» դա հայտնի ճշմարտություն է, էստեղ ինքը բացարձակ անկեղծ էր:

Ակնհայտ է, որ հակաարցախյան այս հայտարարությունն իր մեջ խորքային ենթատեքստեր ու շղթայական հետևանքներ կունենա, որի թիրախում հերթական անգամ կհայտնվեն Արցախն ու արցախցին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ