ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ո՞վ է սահմանել արդար-անարդար համակարգերը

Ո՞վ է սահմանել արդար-անարդար համակարգերը
03.10.2023 | 23:11



Գուցե դա էլ իր
պատճա՞ռը ունի`
ազգիս հիշելիս
հոգիս թռչում է
դեպի անհունը
անցած դարերի...
Այնտեղ միշտ լույս է,
այնտեղ Արև՜ է,
որ ջերմացնում է,
սակայն չի այրում:
Ոսկեծիրանին
այնտեղ իշխում է
բոլոր գույներին`
կապույտին, գորշին,
սևին, կարմիրին...
Այնտեղ հպարտ են
մեր Արքաները,
քանզի անպարտ են
թե՛ դավանանքով,
և թե՛ բազուկով:
Իշխանուհի՜ է
այնտեղ Հայ Կինը՝
ճանաչված, հարգված
իր սուրբ օջախով:
Լուսառատ Երկրիս
Լույս մանուկները
անհոգ մանկության
համն են միշտ զգում,
ուր որդին անպարտ
զինվոր է դառնում
հզոր Հայրենյաց,
դուստրը` Թագուհի,
մայր և աղախին
սիրով է կարգվում
իր նոր օջախին:
Ռամիկ, շինարար,
վարպետ թե` պոետ,
ռազմիկ են գրված
ընդմիշտ, առհավետ:
Երկինքը` կապույտ,
կանաչը` զմրուխտ,
երգը` զրնգուն,
հոգեթով, խնդուն...
Դրա՜խտ եմ տեսնում
անցած օրերում,
կորուսյա՜լ դրախտ`
իմ Հայոց հողում...
Լուսավոր Երկրում
այդ ո՞վ իջեցրեց
գորշ-սև վարագույր,
անդրկուլիսում
պարտված ուժերը
ինչե՞ր դավեցին,
ինչպե՞ս ծովից ծով
ձգված Երկիրս
կամաց դարձրեցին
հառաչանքի ծով...
Ինչպե՞ս Հայ Կինը
չարացավ, դարձավ
իր բախտն անիծող,
հպարտ-հաղթող ազգն
այդ ինչպե՞ս դարձավ
խեղճ ու կոտորվող...
Ինչպե՞ս մեր երգը
դարձավ տխրեցնող,
աղոթքն` աղաչանք,
մարդը` Տեր փնտրող:
Ինչպե՞ս ռազմիկը
զենքը վայր դրեց
և ինչպե՞ս իր շեն
օջախը թողած`
օտար ափերում
Բախտ փնտրող գրվեց:
Ո՞վ է սահմանել
արդար-անարդար
համակարգերը,
և ո՞վ համոզեց`
հաշտվեք, հարմարվեք,
անքննելի՜ են
անցած գործերը...
Չէ, անկարող եմ,
չեմ շարունակում,
ասելիքս է շատ,
խոսքս` կցկտուր...

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 3934

Մեկնաբանություններ