Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Նրանք գնացին, որ մենք գանք...

Նրանք գնացին, որ մենք գանք...
12.06.2023 | 16:35

Այս քարտեզի համար նորագույն զինյալ պայքարի արդյունքում` հատկապես 1973 թվականից սկսած, զոհվել են աննկուն մարտիկներ;

Այդ պայքարն առաջնորդել են նորագույն ժամանակների հզոր անհատներ, ովքեր արտասահմանյան բարվոք կյանքին գերի չմնալով, ովքեր Հայաստանում չապրելով, անգամ սեփական արմատների մասին չնչին պատկերացումներ ունենալով գնացին, որ մենք գանք...

Դա՛ է այն Հայաստանը, որ ես հավանեցի:

Հանուն նորօրյա ազատագրական պայքարի...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ