ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այդ դարպասը տեղափոխվելու է Կովկաս

Այդ դարպասը տեղափոխվելու է Կովկաս
07.06.2023 | 13:28

Արևմուտքի կնքահայրությամբ ու ֆինանսավորմամբ, ինչպես նաև ռուսական կողմի հազար ու մի բացթողնման արդյունքում Հայաստանը շատ սահուն կերպով վերածվում է հակառուսաստանյան Անդրկոսվկասյան սեյմի վերջին բաղկացուցիչը` թուրքիայի քավորությամբ և Եվրոպայի «բարձր հովանու ներքո».

Արևմուտքի հետ առնվազն ինձ համար բոլոր հարցերը վաղուց պարզ էին, բայց եթե պաշտոնական Մոսկվան այժմ թույլ է տալիս Հայկական լեռնաշխարհում իրենց վերջին դարպասի կորուստը, ապա իրենք էլ պետք է պատրաստ լինեն նրան, որ այդ դարպասը տեղափոխվելու է Կովկաս և գուցե՝ ավելի խորը:

Ժամանակին օսմանյան բեյլիկությունը թերագնահատողները հետո ստիպված էին անդադար պատերազմել Օսմանյան կայսրության դեմ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ