«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Որտեղից են աճում Ալիևի թևերը

Որտեղից են աճում Ալիևի թևերը
31.05.2023 | 14:12

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պաշտոնապես ողջունում է Ի. Ալիևի այն խոսքերը, ըստ որոնց, նա կարող է քննարկել Արցախի պաշտոնյաներին համաներման ենթարկելու հարցը. «We welcome President Aliyev's recent remarks on consideration of amnesty»:

Եթե այս հայտարարությունը թարգմանենք պարզ քաղաքական լեզվով, ապա ԱՄՆ-ի պետդեպարտամենտը՝

1) մերժում է ոչ միայն Արցախի հայության ինքնորոշման, այլև կյանքի իրավունքը

2) ողջունում է Արցախն ամբողջովին հայաթափելու Բաքվի ֆաշիստների բռնած ուղեգիծը

3) հող է նախապատրաստում Արցախի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հերթական հարձակումների համար։

Եթե Երևանում նստած լիներ ազգային կառավարություն, ապա թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը խրախուսող այսպիսի հակահայկական հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն պետք է անմիջապես կանչեր ԱՄՆ-ի դեսպանին ու կարգադրեր նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ Հայաստանից։ Ցավոք, կարգադրությունները Երևանում, կարծես, հակառակ ուղղությամբ են կատարվում։

Ինչևիցե, ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց հաշիվ տան, թե ինչ է կատարվում, ու թե որտեղից են աճում Ալիևի թևերը։ Բավ է հեքիաթների գրկում ապրել։

Սա էլ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը.

https://ge.usembassy.gov/continued-peace-talks-between.../

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 6293

Մեկնաբանություններ