ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարդկությանը մեկ փայտիկով կառավարելու գործընթացը մոտենում է իր ավարտին

Մարդկությանը մեկ փայտիկով կառավարելու գործընթացը մոտենում է իր ավարտին
15.03.2023 | 07:27

«Բաժանիր, որ տիրես»-ը ծեծված միտք է, անշուշտ, որը, սակայն, այս անբարո դարում ավելի արդիական է դարձել։ Այն գործում է բոլոր ասպարեզներում՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ինչպես նաև բոլոր մակարդակներում՝ միջազգայինից սկսած, ընտանեկանով և միջանձնայինով վերջացած։

Եվ այստեղ դժվար է ասելը, թե ով է ավելի մեղավոր՝ բաժանո՞ղը, թե՞ բաժանվողը․ վերջինիս պարագայում անկասկած կա դավաճանության տարր։ Ուկրաինական հողի վրա եղբայրասպան պատերազմ է, որը նախապատրաստել, սադրել և իրականացնում է երրորդ կողմը։ Բայց այդ նույն երրորդ կողմը դա չէր կարող երբեք անել ո՛չ Չինաստանի, և ո՛չ էլ Պարսկաստանի հետ։ Նա այսօր էլ չի կարողանում Պարսկաստանը պառակտել, որովհետև, ընդհանուր առմամբ, նա չի կարող այնտեղ ոչ եղբորը եղբոր դեմ հանել, և ոչ էլ զավակին՝ ծնողի։ Հայրերի և որդիների հակադրությունը արևմտյան սոցիոմշակույթի տարր է, լիբերալիզմի հատկանիշ և իրականում արհեստական խնդիր է, որը, սակայն, դարձել է կարծրատիպ և հետևաբար՝ անվիճելի ճշմարտություն։


Հայաստանն այսօր ծայրահեղորեն այդ արժեքների կրողն է։ Եվ այդ է պատճառը, որ երկրի օրենսդիր մարմինը, որտեղ պետք է հավաքված լինեն ազգի իմաստունները, պատանեկան ակումբ է հիշեցնում, իսկ դատավոր կարող է դառնալ երեսուն տարեկան պատանին։ Այսօր ակնհայտ է, որ մարդկությանը զանգվածի վերածելու և մեկ փայտիկով կառավարելու գործընթացը մոտենում է իր ավարտին։ Սակայն ամեն ինչ չէ, որ գնում է ըստ մարդու կողմից նախագծված պլանի, բնականաբար և բարեբախտաբար։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 6708

Մեկնաբանություններ