Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հայաստանի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց նահատակների հիշատակին

Հայաստանի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց նահատակների հիշատակին
28.01.2021 | 13:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք։

Դիտվել է՝ 3162

Մեկնաբանություններ