ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եգիպտոսի հնագույն բուրգը փլուզումից փրկել են. լուսանկարներ

Եգիպտոսի հնագույն բուրգը փլուզումից փրկել են. լուսանկարներ
06.04.2019 | 01:59

Եգիպտոսի հնագույն բուրգի՝ 9 մլն դոլար արժողությամբ վերականգնման ծրագիրը բրիտանացի գիտնականները հաջողությամբ ավարտել են: Այդ մասին գրում է Daily Mail պարբերականը:

«Խոսքը Ջոսերի բուրգի մասին է, որն ավելի քան 4700 տարվա պատմություն ունի: Բուրգի փլուզումը կանխելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են դեռևս 2010-ից»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ 1992-ին Եգիպտոսում գրանցված 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո բուրգը փլուզման վտանգի առջև էր կանգնած:

Նշվում է, որ վերականգնումը վստահվել է բրիտանական «Cintec» ընկերությանը, որ պատմական նշանակության բազմաթիվ կամուրջներ, մզկիթներ, ինչպես նաև Բուքինգհեմյան պալատը, Ազատության արձանն ու Սպիտակ տունն է վերականգնել, վերանորոգել:

«Բուրգի վերականգնման աշխատանքները պետք է դեռ մի քանի տարի առաջ ավարտվեին, բայց 2011-ից սկիզբ առած «Արաբական գարունը» դանդաղեցրել է աշխատանքների ընթացքը»,- գրում է պարբերականը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ