Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատելու են

Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատելու են
03.06.2013 | 17:04

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ գրել է. «Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է մնալ ծանր: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը»:

Դիտվել է՝ 5396

Մեկնաբանություններ