«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դավիթ Հակոբյանը ավտոբուսով է երթևեկում՝ ընդօրինակելով Դեվիդ Քեմերոնին

Դավիթ Հակոբյանը ավտոբուսով է երթևեկում՝ ընդօրինակելով Դեվիդ Քեմերոնին
12.04.2013 | 15:59

«Ընտրական կատակերգությունն ավարտված է, վարագույրներն էլ իջեցված են՝ ամերիկյան վիկինգները չկարողացան ռևանշի հասնել ղարաբաղյան վիկինգների նկատմամբ:Ամեն մի մեթոդ արդարացված է վերջնական նպատակին հասնելու համար: Այսօրվա ներքաղաքական կյանքի վերաբերյալ ապագա մատենագիրները կգրեն՝ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, սակայն այդպես էլ հրաբուխը չպայթեց»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Ըստ մարքսիստի, այսօր իշխանության գոյության համար անհրաժեշտ է սկսել նոր տնտեսական քաղաքականություն, ինչը չենք տեսնում ո՜չ գործնական, ո՜չ տեսական առումով:
Դ. Հակոբյանի խոսքով` «Ղարաբաղյան վիկինգների բուլդոգյան համառություն ունեցող դինաստիան չի զիջի իշխանությունը»: Նա նաև տեսակետ հայտնեց, որ մարտի 29-ին Ռուսաստանը Հայաստանին կպարտադրի միանալ Մասքային Միությանը և դա ջրբաժան կլինի «ղարաբաղյան վիկինգների կլանի» համար:
Բանախոսը քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց ապրել ժողովրդի հոգսերով և մեծ նշանակություն չտալ ձևական ու ցուցադրական երևույթներին: «Օրինակ,ես ավտոբուսով եմ երթևեկում: ՈՒղևորները զարմանում են, անակնկալի են գալիս իմ ներկայությունից և հարցնում, թե որտեղ են իմ ջիպերը: Ես նրանց պատասխանում եմ, թե ընդօրինակում եմ անգլիական քաղաքական մշակույթին, մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին»,-ասաց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ