«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Կինն ինքն է իր իրավունքների պաշտպանը և պետք է հույսն իր վրա դնի»

«Կինն ինքն է իր իրավունքների պաշտպանը և պետք է հույսն իր վրա դնի»
08.03.2013 | 15:35

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե ԱՃԵՄՅԱՆՆ այսօր, իր հրավիրած մամլո ասուլիսում, շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին, մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, պատմեց, թե ինչպես է նա նշում Մարտի 8-ը և ընդհանրապես, ինչպես է վերաբերվում միջազգային այս տոնին: Սովորաբար, տիկին Աճեմյանը այս օրերին առաջին շնորհավորանքն իր ամուսնուց է ստանում. «Ինքը ամենալավը գիտի, թե ինձ ինչ է դուր գալիս, ես չեմ սիրում խանութներ գնալ, նա ինձ շատ է օգնում այդ հարցում և, կարծում եմ, ոճային եմ հագնվում»,-ասաց նա` նշելով, որ Մարտի 8-ը իր համար ընտանեկան տոն է և սիրում է հարազատների հետ անցկացնել. «Մենք շատ սիրում ենք հարազատներով նվերներ անել իրար ու շատ կարևորում ենք դա: Դրանով իրար հաճույք ենք պատճառում»:

Խոսելով քաղաքկանության մեջ կնոջ դերի և ներգրավվածության մասին, ԱԺ պատգամավորուհին նկատեց. «Քաղաքականությունը ավելի շատ տղամարդկանց զբաղմունք է, բայց կանայք էլ այս ոլորտում շատ անելիք ունեն. եթե զգում են` ի վիճակի են դա անել, պետք է անեն»:
Վերջինիս կարծիքով, կանանց չի կարելի վերաբերվել որպես միայն կնոջ: Նրանք իրենց անցած ճանապարհով կարող են ապացուցել, որ արժանի են շատ ավելի մեծ գործերի:
Կ. Աճեմյանը դեմ է կին-տղամարդ հակամարտությանը և կարևորում է տղամարդու դերը կնոջ կյանքում. «Ուզում եմ նշել, որ տղամարդիկ իրենք էլ դեմ չեն և շատ լավ են վերաբերվում կանանց՝ քաղաքականության մեջ»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա Ազատ դեմոկրատների փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով, ամենաակտիվ, ամենագիտակից մասը հասարարակության մեջ կազմում են կանայք: «Հայաստանում այն ուժը, որ ունի տղամարդը՝ գրանտավորված, իրեն տրված, դա դեռ խելքի ուժը չէ, և ես ուզում եմ, որ այդ ուժը բիրտ ուժից վերածվի տղամարդկային ուժի: Կինը շատ բան կարող է փոխել և՛ ընտանիքում, և՛ հասարակական-քաղաքական կյանքում: Ես համոզված եմ, որ այս քաղաքական թոհուբոհի մեջ կանանց խոսքն ավելի լսելի կլինի»,-ասաց նա:
Սեդրակյանի կարծիքով` ժամանակն է անցնել հումանիստական սկզբունքների. «Հիմա կինը քայլ- քայլ, օր-օրի համոզվում է, որ ինքն է իր իրավունքների պաշտպանը և պետք է հույսն իր վրա դնի»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ



Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ