«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին էլ կպատժեն
23.02.2013 | 15:19

Վանաձորի հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, նշել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս...»:
Ըստ Աշոտյանի, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հաստատել է, որ Սամվել Դարբինյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում: «Այո, Սամվել Դարբինյանի պահվածքը, այն փաստը, որ նա ժողովրդին անվանել է անգիտակից, կքննարկվի գործադիր մարմնի նիստում»,-նշել է Շարմազանովը:
Ստացվում է՝ Վանաձորի քաղաքապետին պատժում են ոչ թե ընտրությունները «ձախողելու», այլ Սերժ Սարգսյանին չընտրած վանաձորցիներին վիրավորելու համար:
Արդար պատրվակ է, խոսք չկա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ