«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ը ընդդեմ հեռացող պապի

ԱՄՆ-ը ընդդեմ հեռացող պապի
13.02.2013 | 16:09

Նյու Յորքում գործող Սահմանադրական իրավունքների կենտրոնը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի ու Վատիկանի բարձրաստիճան կարդինալների դեմ բողոք է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ նրանց մեղադրելով մարդկության դեմ գործած մեղքերի, մասնավորապես՝ կաթոլիկ քահանաների մեղքը թաքցնելու համար, հայտնում է The Telegraph-ը։
Կենտրոնի բողոքում պնդվում է, որ թեև կաթոլիկ եկեղեցին բազում խոստումներ է տվել դուրս վռնդել բոլոր «գիշատիչներին», եկեղեցում մնում է բազմամյա և իր սահմաններն ընդլայնող սեռական բռնությունը։ Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչները մեղադրվում են նաև բռնաբարություններին և կտտանքներին նպաստող պայմաններ ստեղծելու մեջ։ Բացի Բենեդիկտոս 16-րդից, բողոքում նշվում է նաև Վատիկանի Հավատքի դոկտրինի միաբանության առաջնորդ կարդինալ Ուիլյամ Լևադան, Հովհաննես Պողոս 2-րդի օրոք Վատիկանի քարտուղարի պաշտոնավար կարդինալ Անջելո Սոդանոն և հիմա այդ պաշտոնը զբաղեցնող Տարսիզո Բերտոնեն։
Բարբարա Բլեյնը, ով քահանաների կողմից բռնությունների ենթարկվածների Survivors Network կազմակերպության նախագահն է, նշել է, որ Հաագայի միջազգային քրեական դատարանին դիմելն իրենց վերջին հույսն է։
«Նախքան այս, մենք ամեն տարբերակ փորձել ենք նրանց նման քայլերից ետ պահել, սակայն ապարդյուն։ Եթե պապը ցանկանար, նա կդիմեր վճռական քայլի և կպաշտպաներ երեխաներին այդ տեսակ բռնություններից, փաստն այն է, որ նա հրաժարվում է գործի անցնել»,-ասել է Բլեյնը։ Վատիկանը որևէ պաշտոնական մեկնաբանություն չի անում միջազգային քրեական դատարան ներկայացված բողոքի վերաբերյալ:

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ