«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական պատվիրակությանը

ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական պատվիրակությանը
22.01.2013 | 15:47

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է փետրվարի 18-ի, ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդներ:
Նա տեղեկացրել է, որ իրենց նախնական դիտարկումների համաձայն, ՀՀ ընտրական օրենսդրությունն ապահովում է բոլոր հիմքերը` ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար:
Տիգրան Մուկուչյանը, կարևորելով ԱՊՀ ՄԽՎ կողմից պարբերաբար իրականացվող դիտորդական առաքելությունների դերը, ներկայացրել է տեղեկատվություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Կարևորելով ընտրական գործընթացների հրապարակայնության դերը հանրային վստահության մակարդակի բարձրացման հարցում` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված աշխատանքները և ներկայացրել է ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև տեղեկատվություն` ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումների, գրանցումների և նախընտրական քարոզչության ընթացքի վերաբերյալ:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ