-
24.01.2013|
20:47
Դատարանը կալանք է դրել «Ժողովուրդ» թերթի վրա` երեք միլիոնի չափով. պատճառն այն է, որ Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան և դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ` իրենց պատիվն արատավորելու համար:
-
24.01.2013|
19:40
Քիչ առաջ Վրաստանի Ռուսթավի թիվ 1 բանտից ազատ է արձակվել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Նա այժմ գնում է Թիֆլիս` հանդիպելու վիրահայոց թեմի առաջնորդին, այնուհետև կայցելի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին:
-
24.01.2013|
19:02
«Ընտրություններից հետո թանկացումներ են սպասվում: Այդ թանկացումները Հայաստանում ոչ թե ալիքներ են, այլ կրում են պերմանենտ բնույթ, այսինքն՝ անընդհատ թանկանում է: Այն, որ գազը թանկանալու է, արդեն հայտնի է, և որ դրան հետևելու է որոշ ծառայությունների գների թանկացումը, դա սպասելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսեց «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
-
24.01.2013|
17:35
«Ես չեմ հավատում, որ բոլոր յոթ թեկնածուներն իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար. հիմնականում, իհարկե, այլ շահեր են հետապնդում: Դրա համար նրանք տարբեր միջոցներ են ընտրել՝ մամլո ասուլիսներ, հացադուլ և այլն»,- այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:
-
24.01.2013|
17:16
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է: 2013-ի հունվարի 24-ին նա կդառնար 89 տարեկան:
-
24.01.2013|
14:18
Երուսաղեմի ս. Հակոբյանց պատրիարքական աթոռին նստեց 97-րդ նորընտիր պատրիարք ՆՈՒՐՀԱՆ արքեպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
-
24.01.2013|
11:34
Հունվարի 23-ին Երուսաղեմում կայացել է հայ նվիրապետական աթոռներից մեկի` Երուսաղեմի պատրիարքության նոր պատրիարքի ընտրության առաջին փուլը: Հնգանուն ցուցակից կանխավ իրենց թեկնածությունը հանել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:
-
23.01.2013|
17:23
«Հայոց ազգային բանակում» (ՀԱԲ) հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ինչպես նախկիում, այնպես էլ 2013-ի նախագահական ընտրություններում, պաշտպանելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Ազատի Սարգսյանին` հանուն ապահով Հայաստանի կառուցման։ Փա՛ռք քեզ Հայաստան, փա՜ռք քեզ, համայն հայություն։
-
23.01.2013|
17:10
Անդրադառնալով երկօրյա քարոզարշավին` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ թեկնածուներից չորսը, քաղաքագիտության տեսանկյունից, մանկամիտ են համարվում (նկատի ուներ Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանին, Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին)։ «Դա հոգեբանության մեջ կոչվում է պարանոյա, քաղաքագիտության մեջ` քաղաքական մանկամտություն»,-պարզաբանեց սոցիոլոգը:
-
23.01.2013|
12:59
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի Գալաթասարայի համալսարանի մասնաշենքերից մեկում հունվարի 22-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` պատմական շենքի 3-րդ հարկում բռնկած հրդեհի պատճառն էլեկտրալարերի հետ կապված խնդիրն է եղել: