ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեր մաշկի վրա ենք զգալու դասական գաղութատիրությունն ու արտաքին կառավարումը

Մեր մաշկի վրա ենք զգալու դասական գաղութատիրությունն ու արտաքին կառավարումը
26.09.2024 | 10:28

Մտնում ենք դասական գաղութատիրության ռեժիմ, ինչի մասին շատ ենք լսել ու կարդացել, բայց դա մեր կողքով է անցել:

Աֆրիկայում եղել են Մաբուտուն, Բոկասոն և շատ-շատերը, հիմա եկել է ժամանակը, երբ մեր կաշվի վրա ենք զգալու դասական գաղութատիրությունն ու արտաքին կառավարումը:

Հետաքրքիր է, որ Բատիստան, ումից Ֆիդել Կաստրոն ազատագրեց Կուբան, սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես անկախական շարժման առաջնորդ, սակայն հետո երկիրը դրեց արտաքին կառավարման տակ՝ այն դարձնելով Մաֆիայի ու պոռնոբիզնեսի արատովայր:

Տեսնում ենք ու հաշտվում ենք, որովհետև գաղութատիրությունն առաջին հերթին հաստատվում է ցածր սոցիալական պատկերացումներ ու կառավարման արատավոր կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ սոցիալական պոպուլիզն ու ազգային ինքնության խաթարված պատկերացումները գաղութատերերի հիմնական գործիքներն են, նաև, բնականաբար, տեղական դիկտատորների, որոնք հիմնականում, իրենց տիպաժով, կլոուններ են և դրա համար էլ՝ սիրելի ու ընկալելի տեսարանների կարոտ զանգվածի համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ