Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 2
Տեր իմ և Աստված իմ, օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ
և երկրպագում ենք Քեզ: Արա այնպես, որ Քեզ նման լինենք:
Կամենու՞մ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում, տառապանքի ու հուսախաբության գինին:
Դուք Իմն եք: Ես կբարձրացնեմ ձեզ, որպեսզի դուք երկուսդ էլ հետզհետե Ինձ` ձեր Տիրոջը, նմանվեք:
Ինչպես որ Մովսեսի ժամանակ էր ճշմարիտ, այս ճշմարիտ է նաև այսօր, որ ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել ու ապրել:
«Ես»-ը սկզբնական մարդը կկծկվի ու կմեռնի, և հոգու վրա կդրոշմվի կնիքը Իմ պատկերի: