Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Մի՞ թե 280 հազարը քիչ էր «խաղաղ» իշխանափոխության համար

Մի՞ թե 280 հազարը  քիչ էր  «խաղաղ» իշխանափոխության համար
09.10.2024 | 13:49

Ֆեյսբուքյան լրահոսում աչքովս ընկավ մի տեղեկատվություն , որ 2021 թվականին ընդդիմությունը մեկ օրում կարողացել է հրապարակում հավաքել 280 000 մարդ:

Տեր Աստված , մի՞ թե դա քիչ էր «խաղաղ» իշխանափոխության համար: Որ ասում եմ` մեր ընդդիմության չոբանները արժանի են իշխանության չոբաններին, չեք հավատում:

Միայն մի տարբերությամբ, որ սրանց արտերկրի կենտրոններից մարտավարության ծրագրային, համակարգային փաթեթներ, հրահանգներ է տրվում, իսկ ընդդիմությանը ` ոչ։ Որովհետև անցած երեսուն տարիների ընթացքում Ռուսաստանն էլ է չոբանացել:

Բա լա՜վ, ա՛յ ինքնասիրահարված, քյաբաբ ուտող չոբաններ, որ բախտի բերումով դղյակների տեր դարձաք, յաշիկ մեքենաներ եք քշում... գոնե կանչեիք պլանավիկ մի մասնագետի, ասեիք` այս 280 000-ի պոտենցիալը հաշվելով արագ իշխանափոխության ծրագիր ներկայացրու։

Ախր այնքան չոբան եք, որ նույնիսկ չգիտեիք, թե ովքեր` ինչպիսի մասնագետներ կարող են նման պլանի տարբերակներով համակարգ ստեղծել ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ