ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
17.04.2023 | 14:44
3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցված շինծու քրեական գործով մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:
Գեներալի նկատմամբ հարուցված քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։
Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։
Սույնով տեղեկացնում ենք, որ ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն։
Նախաձեռնության անդամներն են՝
1. Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյան - «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ, խորհրդի անդամ
2. Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան - «Պահեստազորի սպաների» շարժում, համահիմնադիր
3. Պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան - «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ, համահիմնադիր
4. Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյան
5. ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան
6. Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան
7. «Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյան
8. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյան
9. 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայր Աննա Մկրտչյան, «Որդիների Կանչ» ՀԿ
10. 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյան, «Որդիների կանչ» ՀԿ
11. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյան
12. «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյան
Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնությունը ս․թ․ ապրիլի 18-ին, ժամը 11։00-ին Էլիտ Պլազայի ՎԻՊ սրահում հրավիրում է մամուլի ասուլիս։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ


Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ