ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գագիկ Համբարյան․ Քայլիստ ադրբեջանագետուհին ուրախ է, որ Ադրբեջանը մեծ կորուստների գնով է մեզ հաղթել

Գագիկ Համբարյան․ Քայլիստ ադրբեջանագետուհին ուրախ է, որ Ադրբեջանը մեծ կորուստների գնով է մեզ հաղթել
03.02.2021 | 11:19

Նիկոլի երեսփոխանների մեջ մի ադրբեջանագետուհի կա՝ Տաթևիկ Հայրապետյանը... Սույն կերպարի, ուսանողների համար դասախոսություն կոչված պրիմիտիվ և անգրագետ ելույթը «բախտ» եմ ունեցել ունկնդրելու, որից ուղղակի զզվել եմ...


Իրենց քայլիստ առաջնորդ, կապիտուլյանտ Նիկոլի կողմից տանուլ տված պատերազմից հետո ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի մոլի երկրպագու Տաթևիկն ընդհատակ էր անցել, բայց ինչպես մյուս իր անորակ կոլեգաները, սա էլ կրկին ելավ ջրի երես ու հիմա հարցազրույց է տվել վարչապետի աթոռից կառչածի ընտանիքին պատկանող կայքին ու հպարտացել, որ «Թեև մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից»... Ստացվում է, այս պրիմիտիվը ուրախացել է, որ ազերիները մեծ կորուստների գնով են մեզ հաղթել...
Լավ այսքան տգետ... Ու սա գիտթեկնածու է...
Սրան մեկը չկա բացատրի, որ նախ՝ մեծ կորուստների գնով, թե՝ ոչ, միևնույն է Ադրբեջանը մեզ հաղթել է... Համոզված եմ՝ պաշտոնական Բաքուն ավելի շատ էլ էր պատրաստ "վճարել" այդ հաղթանակի համար...


Հետաքրքիր է իմանալ այս անգրագետից, ի՞սկ մենք շատ «թեթև» ենք այդ պարտություն համար վճարել... Դավաճան Նիկոլը ու իր վարչակարգը պետական գաղտնիքի քողի տակ թաքցնում են իրական զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը...Մոտ 200 բնակավայր (առանց խոշորացման), մեր սրբավայրերը և այլն անցել են Բաքվի վերահսկողության տակ... Տարբեր տվյալների համաձայն մեր նյութական վնասները կազմում են մոտ 40 միլիարդ դոլար... Իսկ տարածքային կորուստները՝ 12 հազար քառակուսի կիլոմետրից ավել է... Ինչի՞ վրա է ուրախանում այս թերուս մազոխիստը...
Ի գիտություն անգրագետ և պրիմիտիվ ադրբեջանագետուհու՝ դավաճան առաջնորդդ՝ ազգադավ Նիկոլը, Արցախի մեծ մասն առանց մի կրակոցի է նվիրել Ադրբեջանին, որի համար Բաքուն որևէ կորուստ չի կրել...

Պատերազմի ընթացքի մասին 44 օր հասարակությանը խաբած իշխանության ներկայացուցիչի այս ուրախությունն ուղղակի զավեշտալի է...


Հ.Գ. Հայրենական մեծ պատերազմում մենք՝ որպես ԽՍՀՄ մաս կազմող հանրապետություն շատ մեծ կորուստների գնով կերտեցինք ԽՍՀՄ-ի հաղթանակը՝ ջախջախելով ֆաշիստական Գերմանիային... Տեսել եք, որ մի գերմանացի ուրախանա, որ ԽՍՀՄ-ը մեծ կորուսների գնով իրենց հաղթել է...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3155

Մեկնաբանություններ