ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աղասի Ենոքյան․ Օրինականացած անօրինականության ռեֆլեքիսան

Աղասի Ենոքյան․ Օրինականացած անօրինականության ռեֆլեքիսան
27.06.2020 | 21:34

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անօրինականություններ է գործել, բայց Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած արշավում, ամեն գնով հաղթանակ պոկելու մարմաջի մեջ, նա անցավ բոլոր սահմանները։ ՍԴ-ի դատավորներին փոխելու՝ խորհրդարանի որոշումն ակնհայտ անօրինական էր եւ հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզունակ է՝ եթե կնիքն իմ ձեռքին է, ապա ինչ ուզենամ, կանեմ։


Մինչդեռ Սահմանադրությունը գերագույն օրենք է իշխանության մասին, նրա իմաստն այն է, որ սահմանում է, թե պետական կառավարման մարմիններից որը ինչ անելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի։ Ակնհայտորեն, Ազգային ժողովը չուներ այդպիսի որոշումներ ընդունելու իրավունք, բայց ընդունեց, քանի որ իր ձեռքին էր «կնիքը»։
Վենետիկի հանձնաժողովի հայտնած ափսոսանքը՝ որ իր խորհուրդները չեն լսել, այդ հանգամանքի հաստատումն էր միջազգային ամենաբարձր իրավական ատյանի կողմից։ Միաժամանակ, Ջիանի Բուքիքիոն մի ստանդարտ, բայց արդեն ժամկետանց կոչ էր արել`հարգել Սահմանադրությունը։ Անիմաստ կոչ է, քանի որ Սահմանադրություն արդեն չկա։
Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե իշխանություն է ինքն իր համար, այլ հանդիսանում է ՀՀ իշխանություն, իշխանություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խախտում է օրենքը, ապա խախտում է ոչ միայն իր համար, այլ ողջ երկրի համար։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի Սահմանադրություն, ապա ոչ մի քաղաքացու համար այն գոյություն չունի։


Նիկոլ Փաշինյանը իր համառությամբ երկու մեծ խնդիր ստեղծեց իր համար․ Առաջինն այն է, որ ՀՀ իշխանությունները զրկվեցին լեգիտիմությունից։ Երկու տարի թմբկահարվող 70%-ը դարձավ անարժեք։ Իշխանության էությունն այնպիսին է, որ այն միասնական համակարգ է, չի լինում այնպես, որ Ազգային ժողովը, կամ վարչապետը, կամ նախագահը լինեն լեգիտիմ, բայց այդ ընթացքում ստեղծեն ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ապա ոչ լեգիտիմ է ամբողջ իշխանությունը, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը։
Երկրորդ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շշից բաց թողեց ջինը․ հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն եւ գոյություն չունի օրենք։ Ընդ որում, գոյություն չունի ոչ մեկի համար եւ ոչ մի հարցում, մանավանդ՝ իշխանափոխության։ Ընդդիմադիր կուսակցությունները, ժողովրդական զանգվածները, հանրային ճնշումն այլեւս որեւէ մտահոգություն չպետք է ունենան, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ ճանապարհով իշխանազերծեն։ Այլեւս չկա լեգիտիմ ճանապարհ, քանի որ բացի նրանից, որ չկա լեգիտիմ իշխանություն, չկա նաեւ գործող Սահմանադրություն՝ իշխանության մասին օրենքներ, ուրեմն եւ չկան իշխանությունից զրկելու կամ իշխանության գալու օրինական կամ ոչ օրինական ճանապարհներ։ Այլեւս բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են՝ կարեւորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից «կնիքը» վերցնելն է։


Հ․Գ․ Քայլող մարդուց (homo gressus) մինչեւ բանական մարդ (homo sapiens) 40 հազար լի ճանապարհ է․ Լաո Ցզի

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ