ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Պարզվում է` ՀՀ առաջին նախագահը չգիտի...

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Պարզվում է` ՀՀ առաջին նախագահը չգիտի...
22.07.2014 | 12:45

Երկու անգամ ընթերցեցի Լևոն-ՏերՊետրոսյանի հարցազրույցը ու ցավով արձանագրեմ.

-Պարզվում է` ՀՀ առաջին նախագահին առավելապես մտահոգում են ԲՀԿ-ի վրա ենթադրյալ ճնշումները (որ նույնիսկ ԲՀԿ-ն է հրաժարվում հաստատել ու մեկնաբանել, ինչը մեկ այլ կարգի զավեշտ է), քան թե Ղարաբաղյան խնդրի զարգացումները կամ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը: Գնահատականների կտրուկ տարբերությունը երկու թեմաներով ճչում է:
-Պարզվում է` «ընդդիմությունը» ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներին ու դրա հետ կապ ունեցող սահմանային լարվածության աճին չի արձագանքում, որովհետեւ «նյուանսներին» չի տիրապետում:
-Պարզվում է` ՀՀ առաջին նախագահը չգիտի, թե ինչ անել Ադրբեջանի դեմն առնելու կամ հակազդելու համար (իրականում իշխանություններին մեղադրելով անհամաչափ ու զուսպ արձագանքի մեջ, դրդում է սահմանին համաչափ լարվածություն հրահրելուն. Կրեմլը հանգստանում է՝ խաղաղապահներ բերելու պատրվակն ապահովված կլինի), բայց շատ հստակ գիտի ինչ անել ԲՀԿ-ին պաշտպանելու համար՝ բոլորով ոտքի կանգնել ու չհանդուրժել:
-ՀՀ առաջին նախագահին մտահոգում է ոչ թե այն, որ Հայաստանը կարող է մի օր իրոք անդամակցել Եվրասիական միությանը, որին արդեն կարող է Թուրքիան էլ միանալ հատուկ պայմանագրով, այլ այն, որ ՀՀ իշխանությունները չեն կողմնորոշվում ԼՂՀ սահմանին մաքսակետ տեղադրելու հարցում: Պարզվում է, ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դա չի դրվելու, որ այլ պայման չեն ընդունելու (ՀՀԿ խմբակցության ղեկավար), մինչդեռ ՀՀ առաջին նախագահի համար այդ հարցը Հայաստանում դեռ բաց է:
-Պարզվում է` ՀՀ առաջին նախագահն էլ է համակարծիք Կրեմլի խոսափողների հետ, որ Եվրասիական միությանը միանալու արգելքը Երևանում է. թեզ, որը ապրիլից առաջ է քաշել Կրեմլը, որպեսզի իր վրայից գցի Ադրբեջանի, Ղազախստանի ու Բելառուսի միջոցով «ղարաբաղյան խաղերը», ու այժմ ՀՀ առաջին նախագահը համաձայն է, որ պրոբլեմը Երևանում է, այսինքն, պետք է ճնշումները մեծացնել Երևանի վրա:
-Պարզվում է, Տեր -Պետրոսյանը դեռ չգիտի, որ ՀՀ-ն ունի նոր վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան ու կառավարություն՝ օլիգարխիայի, ու ոչ մի թթու խոսք, ոչ մի կծու խոսք, ոչ մի գնահատական, թե 12 թեթևսոլիկ կետից քանի՞սն է նա կարողացել իրականացնել:
-Պարզվում է` ՀՀ նախագահն ավելի շատ մտահոգված է, որ Սահմանադրությունը կփոխվի, քան թե նրանից, ինչպես կլուծվի ղարաբաղյան խնդիրը:
Փաստացի, ՀՀ ընդդիմություն կոչվածը դարձել է ռուսական թեզերի ու շահերի հաղորդիչը և ուզում է, որ այլոք իրեն օգնեն ու աշնանը «հուժկու ճնշումով» փոխվի իշխանությունը:
Մնում է հարց տալ` ո՞ւմ և ումո՞վ փոխարինենք, որ ի՞նչ լինի՝ որ ավելի արագ գնա՞նք Եվրասիական միություն: Ես հաստատ չեմ կարող այդտեղ լինել:
Մեղք լինես, հայ ժողովուրդ, որ և´ իշխանությունից պետք է պաշտպանվես, և´ «ընդդիմությունից»:

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ