Երևանում մեկը ինձ նվիրեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատորյակը։ Այդ մեծ պոետի մասին ես դեռ վաղուց ահագին բան լսել էի։ Նրա մասին պատմել էր լիտվական գրականության մեծ բարեկամը՝ Գուրգեն Մահարին։ Չարենցը կարող էր ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի իջնել անծանոթ գեղեցկուհու առջև։
Նա ծնվել էր Լիբանանի Տրիպոլի քաղաքում՝ 1935 թվականի մարտի 10-ին՝ Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան, և նրանց կյանքի այդ դրվագը ճակատագրի պարգև էր մի ամբողջ ազգի համար: Խորեն Պալյանը գերազանցությամբ ավարտեց Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Իսկ 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանեց վարդապետական ավարտաճառ և ստացավ վարդապետական չորս աստիճաններ։
1937-ին Խաչիկ Դաշտենցը Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ուսանող էր, երբ սոսկումով լսեց սիրելի ուսուցչի՝ իր իսկ բնորոշմամբ՝ «ըղձյալ այգաբացի երգչի» մահվան բոթը: Չարենցի կորստով աշխարհը կարծես դատարկվում է. խոժոռ ներկան ավելի է պատվում մռայլով, իսկ գալիքը անհուսորեն անորոշ էր...
Օրերս Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը:
Դոնալդ Թրամփը նշանակել է Ռոբերտ Ֆ. Քենեդիին իր առողջապահության «նախարար»։ Հիշեցնեմ, որ այս Քենեդի-կրտսերը քովիդային «համավարակի» և դրա անվան տակ մարդու կյանքի համար վտանգավոր սահմանափակումների ամենախիստ քննադատներից էր...