-
14.08.2024|
10:29
Կան ազգեր, որոնք պետություն չունեն: Կան նաև պետություններ, որոնց բնակչությանը ազգ անվանել չի կարելի: Մեր դեպքում պետություն ունենալ, առանց ազգ լինելու, պատկերացնել հնարավոր չէ:
-
14.08.2024|
10:05
Ժամանակի ընթացքում ժողովրդական միտքը ձևավորել է «օրինական թալան» հասկացությունը։
-
14.08.2024|
09:56
ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992 թ. օգոստոսին: Դա նշանակում է, որ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պահին արծվաշենցիներից շատերն արդեն սեփականաշնորհել էին իրենց պատկանող հողատարածքները և այլ անշարժ գույքը: Վերջիններիս սեփականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է պահպանված լինի ՀՀ Ազգային արխիվում, հետևաբար,այն հիմք է հանդիսանալու նոտարներում և Կադաստրի կոմիտեում` Արծվաշենի հողատարածքների և այլ անշարժ գույքի հնարավոր առուվաճառքի համար:
-
14.08.2024|
08:54
Քայլիստկա Լուլուն կա՛մ անգրագետ է, կա՛մ էլ դիտավորյալ խաբում է մարդկանց, թե, իբր, եթե սահմանին սահմանապահ զորքեր են կանգնած, ապա դա ապահովագրում է մարդկանց պատերազմից, քանի որ սահմանապահները չեն կրակում և պատերազմ չեն վարում:
-
14.08.2024|
07:53
Իշխանամերձ ԶԼՄ-ներում առավոտից աննախադեպ ակտիվություն է. հայտնում են Միքայել Մինասյանի դեմ հարուցված նոր քրգործի, դրա 76 դրվագների և վերջապես՝ պետությանը հասցված 350 միլիոն դոլար վնասի մասին:
-
14.08.2024|
06:52
Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:
-
14.08.2024|
00:34
Հիսուս, Դու եկար, որ մենք կյանք ունենանք,
և ունենանք այն է’լ առավել:
-
14.08.2024|
00:01
Լույս ճշմարիտ Քրիստոս,
որ լուսավորում ես ամեն մարդու,
լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս,
բա՜ց իմ սրտի աչքերը
և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
-
13.08.2024|
22:21
Գիշերը մի ռեպլիկ էի գրել Նիկոլի «պադավատապետության» մասին ու ամենևին չէի մտածել, որ էդ փոքր տեքստը այդքան ալեկոծելու է մարդկանց:
-
13.08.2024|
21:17
Կարծում եմ ՀՀ կառավարող ընտանիքի լոբի մաքրելու, ճաշ եփելու, հեծանիվ քշելու տիկտոկյան ապուշ վիդեոները ոչ մեկին ո՛չ շեղում են և ո՛չ էլ հեռացնում այն թանձր ավտորիտարիզմի ընկալումից, որն առկա է երկրում։