Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Աղոթարան

Աղոթարան
13.06.2024 | 00:01

Քո անվան փառքի համար
վերստին զորանանք
և բարձրանանք,
որպեսզի բոլորն իմանան,
որ Քո անունը դրված է մեր ազգի վրա,
և մենք տեսնելով այն,
փառք եւ գոհություն առաքենք դեպի երկինք, փառաբանելով Սուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամե՛ն

Տե՛ր, ողորմեա՛ ազգիս հայոց:
Ամեն:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ