ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ճլոխանի զորքը

Ճլոխանի զորքը
31.05.2024 | 12:01

Երբ երեխա էինք ու թաղի տղաներով լցվում էինք մեր բակ, մայրս ծիծաղելով ասում էր.

- Ըհը, Ճլոխանի զորքն էլի եկավ…

Չգիտեինք՝ ինչ բան է Ճլոխանը: Մտածում էինք՝ երևի հայտնի զորահրամանատար է, ու իր զորքն էլ՝ այնքան նշանավոր, որ մայրս հատկապես նրանց անունն է տալիս:

Տարիներն անցան: Մի օր որոշեցի, այնուամենայնիվ, պարզել այդ գաղնիքը, և առաջին հերթին որոնումն ինձ տարավ Շիրակի Բենիամին գյուղ, որի անունը նախկինում Ճլոխան է եղել: Բայց որտե՞ղ էր զորքը, ի՞նչ կապ ուներ նա այս բնակավայրի հետ: Պարզվեցէ պատասխանը պիտի գտնեի ավելի քան 100 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններում:

1918 թվականին, երբ թուրքական բանակը շարժվում էր դեպի Ալեքսանդրապոլ, այս փոքրիկ գյուղի բնակիչներն այն քչերից էին, որ ոչ թե նահանջեցին մյուսների օրինակով, այլ որոշեցին դիմադրություն ցույց տալ թշնամուն: Եվ քաջերի ու արժանապատիվների փոքրիկ գյուղ Ճլոխանի համբավը դեռ այն ժամանակներից տարածվել էր՝ գյուղի հերոսական դիմադրությունը լեգենդ դարձրած, որ պիտի մեկից մյուսին անցներ ու հասներ մինչև մեր օրեր:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8572

Մեկնաբանություններ