Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Քաղաքական մանկամտությունը վտանգավոր և բազմադեմ ֆենոմեն-երևույթ է

Քաղաքական մանկամտությունը վտանգավոր և բազմադեմ ֆենոմեն-երևույթ է
05.08.2024 | 20:05

Քաղաքական մտքի լրջությունն ու իրատեսությունը չափվում են նրանով, թե ինչքանով է այն հեռու մանկամտությունից։

Իսկ քաղաքական մանկամտությունը շատ վտանգավոր և բազմադեմ ֆենոմեն-երևույթ է։

Որևէ երկրի լուրջ ու իրատես քաղաքական միտքը, որևէ երևույթ կամ պրոցես գնահատելիս և համապատասխան որոշումներ կայացնելիս, առաջնորդվում է իր ունեցած ուժերով ու հնարավորություններով՝ հստակորեն որոշելով հարցերի այն շրջանակն ու նպատակները, որոնք իր ունեցած ուժերով իրականանալի են։

Միաժամանակ որոշվում է նաև այն հարցերի ու պրոբլեմների շրջանակը, որոնց իրականացումը կապված է որոշակի ռիսկերի հետ, այսինքն, կա որոշակի հավանականություն, որ դրանք չեն կարող իրականացվել և, ավելին, դրանք կարող են ուղեկցվել տարբեր չափի կորուստներով։

Որոշվում է նաև այնպիսի հարցերի ու պրոբլեմների շրջանակը, որոնք տվյալ երկրի ունեցած ուժերով ու այլ հնարավորություններով իրականացվող չեն ու նման ուղղություններով ռիսկերի դիմելը հղի է ահռելի պոտենցիալ կորուստներով։

Այսինքն, նման բաներ անելիս մշտապես պետք է պահպանվի որոշակի բալանս ու համապատասխանություն մի կողմից ունեցած ուժի ու հնարավորությունների և մյուս կողմից էլ ընթացիկ պրոբլեմները լուծելու համար կատարվելիք քայլերի միջև, որը պահանջում է քաղաքական պրոֆեսիոնալիզմ՝ համապատասխան փորձի, գիտելիքների ու հմտությունների տեսքով և կենսականորեն անհրաժեշտ ինֆորմացիայի առկայությամբ։

Շատ կարևոր է գնահատել նաև երկրի պոտենցիալ հակառակորդների հնարավորությունները՝ ուժի, ինֆորմացվածության, գիտելիքների, փորձի ու դրանք կիրառելու հմտությունների տեսքով։

Լուրջ ու իրատեսական քաղաքական մտքի հակառակ ծայրահեղությունը մանկամիտ քաղաքական միտքն է, որն առանց ուժ ու գիտելիքի և, հատկապես, առանց կենսական կարևորություն ունեցող ինֆորմացիայի ու աղոտ պատկերացումներ ունենալով քաղաքական պայքարի մանրամասների մասին, նետվում է այդ պայքարի հորձանուտը, նույնիսկ պատկերացում անգամ չունենալով, թե ինչ մասշտաբի գոյաբանական ռիսկերի է դիմում ինքը։

Ինչպես հայտնի է, գիտունի հակառակը տգետն է, և մանկամիտ տգետի համար էլ ցանկացած հարցում ծովը ծնկներից է մինչև այն պահը, երբ նա սկսում է իրական ծովում խեղդվել։

Նույնիսկ ամենահմուտ քաղաքական գործիչներն անգամ կարող են սխալվել, և դա նորմալ է, կյանք է, ամեն ինչ էլ կպատահի, բայց դա երբեք ու երբեք արդարացում չէ, որ ամեն քայլափոխի սխալվես և ասես՝ դե մարդ եմ, ես էլ կարող եմ սխալվել։

Եթե մեր քաղաքագիտական միտքը մանկամիտ չլիներ, ապա թուրքերի հարստանալու ֆոնին և առնվազն Պուտինի 2007 թվի հակաարևմտյան ելույթից հետո գրագետ ձևով մեր հնարավոր ապագայի հավանական կյանքի սցենարների սիմուլյացիայի դեպքում հինգ ամենահավանական տարբերակների մեջ մեր այսօրը պետք է լիներ։

Մեր վայ կուսակցությունների թվի նման, մեր վայ քաղաքագետների անբնական մեծ թիվն էլ իր մեջ մեր իրական կյանքի ու վիճակի մասին կրիտիկական բնույթի մեծ ինֆորմացիա է պարունակում։

Եթե որևէ մեկը կանգնի ու մեզ հարցնի, թե այսքան մեծ թվով իրեն քաղաքագետ համարող ունեք, որոնք առավոտից երեկո անալիզներ ու կանխատեսումներ են անում, դրանց գործունեությունը իրական կյանքի վրա որևէ ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ կյանքն ունեցել է դրսի հետ համաձայնեցված կամ դրսից թելադրված միանձնյա որոշումների շղթայի տեսք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ