Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

…որ Ռադիոտան պատին Բաքվի ու Անկարայի ցուցանակները չկպցնեին, մենք չգիտեի՞նք, որ սրանք թուրք են

…որ Ռադիոտան պատին Բաքվի ու Անկարայի ցուցանակները չկպցնեին, մենք չգիտեի՞նք, որ սրանք թուրք են
20.09.2024 | 14:08

1980- ականների բան եմ պատմում: Ռադիոտան պատին փակցված էր մի ցուցանակ, որի վրա իրենց լավագույն աշխատակիցների նկարներն էին: Առաջին դասարան էի, Ռադիոտան կողքին գտնվող այն ժամանակ Մաքսիմ Գորկու, հետագայում Լևոն Շանթի անվան դպրոցն էի հաճախում: Դասերից հետո երջանկահիշատակ պապիկս գալիս էր ինձ հետը տանում Ռադիոտուն:

Ամեն անգամ այդ ցուցանակի մոտ կանգնեցնում ասում էր՝ Արամ ջան, պիտի այնպես անես, որ ուր էլ գնաս, առաջինը քո նկարը փակցնեն: Ինչպես գլխի ընկաք, այդ ցուցանակի վրա առաջինը պապիկիս նկարն էր:

Ով չգիտի ասեմ, որ Հայաստանում հեռուստատեսության հիմնադիրներից մեկի, արվեստի վաստակավոր գործիչ՝ Գևորգ Աբաջյանի թոռն եմ:

Հիմա չեմ գրի այն մասին, թե ինձ համար ինչ մոտիվացիա են եղել նման դրվագները: Միայն կասեմ, որ հետագայում ինքս էլ եմ աշխատել Ռադիոտան շենքում, ԱրմենԱկոբ հեռուստաընկերությունում:

Այսօր իմացա, որ Ռադիոտան պատին կախել են ժամացույցներ, որոնք ցույց են տալիս Բաքվի և Անկարայի ժամանակները: Անունն էլ դրել են, որ հաղորդավարները լավ կողմնորոշվեն, թե որտեղ ժամը քանիսն է:

Կարճ կասեմ, ինչի, որ Ռադիոտան պատին Բաքվի ու Անկարայի ցուցանակները չկպցնեին, մենք չգիտեի՞նք, որ սրանք թուրք են:

Ռադիոտան պատերը թուրքական հետքերից մաքրելը կարծում եմ առաջին հերթին այնտեղ աշխատող ընկերներիս գործը պետք է լինի, երբ ասեն կմիանամ իրենց, իսկ էս թուրքերից մեր երկիրը մաքրելու գործը բոլորինս է:

Արամ ԱԲԱՋՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Մեկնաբանություններ