Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ժողովրդին ներկայացնում են մինչև ընտրությունների հաջորդ օրը

Ժողովրդին ներկայացնում են մինչև ընտրությունների հաջորդ օրը
18.09.2024 | 10:36

Թագավորները, արշավանքներ սկսելուց առաջ, սովորաբար հավաքում էին երկրի մեծամեծներին, իշխաններին ու ազատների ներկայացուցիչներին՝ «խորհուրդ անելու»: Այս ընտրյալները, որպես կանոն, իսկապես ներկայացնում էին իրենց մարդկանց, և այս հավաքով արքան ապահովում էր լիակատար համերաշխություն և համաժողովրդական աջակցություն։

Այսօրվա ԱԺ-ն, կառավարությունը և այլն, ժողովրդին ներկայացնում են մինչև ընտրությունների հաջորդ օրը, իսկ արդեն որպես իշխանություններ` սրանք լրիվ հեռացած են ժողովրդից։

Կա՞ արդյոք մեկ պատգամավոր, ով ներկայացնում է կոնկրետ համայնք, և այդ համայնքը վստահություն ու հավատ ունի նրա նկատմամբ։ Չկա՛։

Դե հիմա համեմատեք, թե ե՞րբ էինք ավելի ժողովրդավար:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ