ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում

Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում
16.12.2012 | 16:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երևանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:

Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել և համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:

«Վերջին տարիներին Երևանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել և մեզ համար պատիվ է հյուրընկալել նաև ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երևանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում», -նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության և ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երևանով և անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը:

«Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարևորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաև իմ առաքելությունը»,-նշել է Անդրե Մանուկյանը:

Քաղաքապետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար և հույս հայտնել, որ առաջիկայում Երևանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն:

Անդրե Մանուկյանն այցելել է նաև Երևանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երևանի պատմությանը:

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ