20.02.2015|
01:06
Փետրվարի 20-ը խոստանում էր ուրիշ օր լինել ԲՀԿ-ի համար: Խոստացվել էր հստակ ու առանց հետդարձի: Բայց 13-ին 20-ի ուրբաթը բոլորովին այլ էր թվացել, քան սկսեց թվալ արդեն մի քանի օր հետո, իսկ 18-ին փետրվարի 20-ի ուրբաթը դադարեց դեպի հայտարարված հաղթանակ տանող օր լինել ու դարձավ հարկադրական նահանջի օր, երբ չգիտես՝ ինչ ես կորցնում, ինչ գտար, երբ անում ես քայլեր, որոնց ոչ արդյունքները, ոչ հետևանքները արդեն դու չես որոշում: