ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հայաստանի ժողովուրդը շատ նման է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի Վարոսին

Հայաստանի ժողովուրդը շատ նման է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր» վիպակի Վարոսին
29.07.2024 | 18:45

2018 թվականին իրեն` ժողովրդին, հրաշք թվացող «կախարդական աղբյուրը» շատ արագ պարզվեց, որ ընդամենը սովորական գունավոր հեղաշրջում է, պաշտոններ զավթելու և արևմտյան գերտերություններին սիրաշահելու, նրանց հետույքին կպնելու, թուրքերի հետ քիրվայություն անելու «հրաշք ու կախարդանք»:

ՈՒ էսպես Վարոսի խելքով ու նրա նման հավանաբար արդեն շատերը կասեն. «Հըբը ինչի՞ կյանքներս իզուր անցավ»:

Բայց չէ, Վարոսը, Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը, Մանասն ու Անխելք մարդու կերպարը շատ «ժիվուչի» են և խոր արմատներ գցած:

Այդ կերպարներն այս ազգին բնորոշ են` հայի հետին խելքով, որովհետև դարեր շարունակ հետևություն չեն անում, վատն ու լավն իրարից տարբերում:

Հիմա էլ տպավորություն ստացա, որ Թաթայի համերգից ավելի շատ եք վրդովված ու զայրացած, ավելի շատ եք քննադատում կամ դատափետում, քան Արցախը, մնացյալ տարածքները թուրքերին նվիրող ձեր սիրելի ու աննման «խեղճ ու կրակ հարիֆներին»:

Դե ինչ լավ էլ կզել եք ու այդ դիրքով սիրեք ու պաշտեք ձեզ այդ օրը գցող գլխավոր պատճառագետներին:

Դուք լիարժեք արժանի եք դրան:

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ