Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Հայաստանի դեմ կազմակերպված դավադրությունը ողջունել են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն

Հայաստանի դեմ կազմակերպված դավադրությունը ողջունել են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն
22.04.2024 | 10:58

Նիկոլ Անհողի հակահայ դավադրությունն այս պահին ողջունել են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:

Նրանց կողքին են նաև Նիկոլն ու իր թայֆան, Նիկոլին սպասարկող 5-րդ հակահայ շարասյունը, պացիֆիտական և թրքամետ հակահայ զառանցաքներով հանդես եկող նիկոլականները և դրան երկրպագողները, ժեխը և փթիրը:

Հետաքրքիր է, այս ամենից հետո որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ Նիկոլի հակահայ և թրքամետ քայլերը հայամետ են և օգտակար Հայաստանի ու հայության համար...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ