ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վայ այն հասարակությանը, որտեղ վերնախավի սարքած սուտն ու սուբյեկտիվը իշխող կլինեն

Վայ այն հասարակությանը, որտեղ վերնախավի սարքած սուտն ու սուբյեկտիվը իշխող կլինեն
04.04.2024 | 18:30

Հզորներին ու թույլերին, ինչպես նաև անկապներին իրարից տարբերում է պրոբլեմներին մոտենալու նրանց օբյեկտիվության և լրջության չափը։

Մեզ նման անկապների համար ավելի շուտ բնութագրական է անլուրջ մոտեցումը հարցերին։

Այնպիսի իրավիճակներում, երբ բոլորը գիտեն որն է սուտը ու որն է ճիշտը, բայց միշտ հաղթում է սուտը, սովորաբար վերջը վատ է լինում։

Հասարակական կյանքում հաջողությունն ու անհաջողությունը, զարգացումն ու հետընթացը և, վերջին հաշվով, ապրելն ու չապրելը կանխորոշվում են ստի ու ճշտի, լավի ու վատի, նորմալի ու աննորմալի, տխմարի ու խելացիի բալանսով ու դիսբալանսով։

Վայ այն հասարակությանը, որտեղ վերնախավի սարքած սուտն ու սուբյեկտիվը իշխող կլինեն, իսկ հասարակ մարդն էլ սուտն ու ճիշտը իրարից չի տարբերի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ