ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հավասարապես պատասխանատու են

Հավասարապես պատասխանատու են
27.03.2024 | 20:43

«Չափարի» տեղի մի կես մետրի համար հարևանի հետ կռվող, իրար արյուն թափող հայաստանցիները լռելjայն նայում են, թե ինչպես բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած «գերագույն գլխավոր հրամանատարը», 2020 թվականի նոյեմբերից ցայսօր, կռվով կամ առանց կռվի հայրենիքի մեծ տարածքները հանձնում է Ադրբեջանի «կիրթ ու կառուցողական» նախագահին։ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ու գործերից Ադրբեջանում էյֆորիա է, ադրբեջանական մամուլը գրում է, որ Տավուշից 7 գյուղերի տարածքները և Տիգրանաշենը ստանալուց հետո Ադրբեջանը Հայաստանից Սյունիքով միջանցք է ստանալու, նաև` տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմատուգանք։

2018 թվականին կեղծ հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը սկուտեղի վրա մատուցած, 2020 թվականի նոյեմբերի 9-ին փողոցում ընկած իշխանությունը չվերցրած, 2021թ․ խորհրդարանական ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացրած քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատու են Հայաստանի ներկայիս աղետալի վիճակի, սպասվող ծանր հետևանքների համար։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ