ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խոսիր ոչ թե դեմոկրատիայի կամ ազնվապետության, այլ օխլոկրատիայի մասին

Խոսիր ոչ թե դեմոկրատիայի կամ ազնվապետության, այլ օխլոկրատիայի մասին
21.03.2024 | 06:58

Նիկոլին մասնագիտական մի բարի խորհուրդ տամ. դու խոսիր ոչ թե դեմոկրատիայի, ազնվապետության կամ միապետության մասին, այլ՝ թիմոկրատիայի (շահախնդիրների իշխանություն), օխլոկրատիայի (ամբոխավարություն, երբ դեմագոգի ազդեցության տակ ամբոխը դառնում է անկառավարելի և իրականացնում կառավարում) բաղադրիչներին անդրադարձիր։ Այ դա կլինի անկեղծ ու կտեղավորվի քո ընկալումների տիրույթում։

Էլ ավելի նախընտրելի կլիներ, եթե «զրույցներ պետության» մասին զառանցանքը վերաբերեր, ասենք, ցինիզմին, քանի որ քո ու քո խմբակի ինքնասիրահարվածության ախտը կտրված է մեր լողացող ու ողբերգական իրականությունից:

Եթե չեք հիշում, ասեմ, որ Հին Հունաստանում ցինիկները քարոզում էին արհամարհանք հասարակական մշակույթի նկատմամբ և պնդում էին, որ մարդը պետք է ամբողջովին անկախ լինի հասարակությունից։ Այ հենց սա մեր տունը քանդեց, երբ անհատին կտրեցին կոլեկտիվից ու ասացին, որ «մարդը գերագույն արժեք է», վեհ է և այլ կեղծ թեզեր։ Այդ կերպ հանրությունը դարձավ հեշտ կառավարվող ու խամաճիկ, իսկ նիկոլանմանները կարողացան իրենց բնատուր դեմագոգիայի շնորհիվ կառավարել մարդկանց էմոցիաները։

Միանշանակ է, որ իշխող վարչախմբի ներկայացուցիչների մտածելակերպը, նրանց խոսույթը, բառամթերքը, գրառումներն ու վարքը մատնում են հանրության ստվար հատվածի հույզերի, ապրումների հանդեպ իշխող ուժի գիտակցված արհամարհանքի մասին: Նրանք բացեիբաց ասում են՝ «թքած ունենք, ինչ ուզում, անում ենք»։

Վերջին շրջանում որևէ մեկդ լսե՞լ եք, որ Նիկոլն իր խոսքում ասի՝ «սիրում եմ ձեզ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ», բնականաբար՝ ոչ, որովհետև նա այլևս ցույց է տվել իր բուն առաքելությունն ու իրական նպատակը․ նա ատում է բոլորիս (դ), հային, հայկականն ու ավանդականը, նա դասական լիբերաստ է, ով խոնարհաբար իրականացնում է թուրքական օրակարգով իրեն հանձնարարված անելիքը․ այն, ինչը թյուրքիստները չկարողացան անել վերջին մի քանի տասնամյակում, իսկ մեծ կտրվածքով՝ մի քանի հարյուրամյակում, նա փայլուն անում է 6 տարվա ընթացքում։

Իսկ վերջում ցավով պետք է փաստեմ, որ այսքան փոքր ու փոքրացվող, այսքան նվազ ու նվազող, հուսազուրկ ու հուսազրկվող Հայրենիք որևէ անգամ չեմ ունեցել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ