ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում»

«Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում»
11.03.2024 | 07:22

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին, խորհրդարանի հարցմանն ի պատասխան, ասել է, որ Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից եկող սպառնալիքների» դեպքում. այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»։

Ու հենց այսպես են հիմարացնում երկրներին ու ժողովուրդներին «ինքնիշխանության լոնդոնյան պահապնները»։ Այսինքն, Թուրքիայի ու Ադրբեջանի սպառնալիքների դեպքում «մենք՝ փաս» (Ռիչարդ Մուրն ու Էրդողանը ընկերներ են, իսկ Ադրբեջանում բրիտանական կապիտալով 600 ընկերություն կա), իսկ, ա՛յ, Ռուսաստանի դեմ «ինչով ասես՝ կօգնենք»։

Նման սադրանքի մեկ անգամ արդեն տրվել ենք հարյուր տարի առաջ, երբ 1920 թ. մի «գեղեցիկ օր» բրիտանացիները հանկարծ որոշել էին դեֆակտո ճանաչել Հայաստանը ու որպես պատվար ծառայեցնել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում հաղթած բոլշևիկների դեմ։ Արդյունքը պատմությունից հայտնի է։ Բայց ամենացավալին այն է, որ այսօր էլ պատրաստ կլինի Հայաստանի իշխանությունը նույն հիմարությունը կրկնել` ժողովրդին այլ արդյունքի ակնկալիք մատուցելով։

Ի վերջո, գաղտնի ու բացահայտ շփումները բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուտի հետ հո հենց էնպես չե՞ն արվում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ