ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արիականության հայկական արմատները

Արիականության հայկական արմատները
29.01.2024 | 18:35

Արիականության հայկական արմատները հիմնավորող կարևորագույն կռվանները մեր ոսկեղենիկ հայերենի լեզվաբանական բացատրություններն են։

Մեր հրաշք լեզուն, որը, թերևս, մեր ժողովրդի ամենամեծ հարստությունն է, իր մեջ ներառում է անհիշելի ժամանակների շերտերը, որոնց վերծանմամբ մենք վերականգնում ենք աղավաղված մեր հիշողությունը, իմանալով մեր փառավոր պատմությունը` վերագտնում ենք մեր արժանապատիվ «ես»-ը։
Մեր լեզուն, ի հեճուկս շատերի, պարզապես ցնծում է արիական մշակույթի իմաստային բացատրություններով։
«Ար» արմատով են հայերեն աշխարհաստեղծման կարևորագույն իմաստները` Արարիչ, արարել։
«Ար» արմատով են հայկական կարևորագույն տեղանունները` Արարատ և Արագած լեռները ,Արարատյան դաշտավայրը, Արաքս գետը և այլն։
Շումերական սեպագրերում Հայաստանի տեղում հիշատակվում է Արատտա երկիրը (Մ․թ․ա 2800 – 1600 ):
«Ար» արմատով են նաև հայկական արական բազմաթիվ անուններ` Արամ, Արա, Արամայիս, Արման, Արմեն, Արեն, Արծրուն, Արգամ, Արգիշտի և այլն:
Արա Գեղեցիկ առաջնորդը՝ արքան աստվածացվել է։ Եվ մարմնավորել է հեթանոս հայերի հավատալիքները, մեռնող և հառնող բնության , բնության զարթոնքի , մարող և ծագող արևի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։
«Արա»-ն, բացի հատուկ անուն լինելուց, նաև հայ տղամարդուն դիմելաձև է։
«Արի»-ն քաջն է, «Արու»-ն որձն է։
«Առն» և « Առնական» տղամարդկային հատկանիշները, թերևս , նույնպես կարելի է հիշատակել։
Անչափ ուշագրավ է նաև բարու և չարի հակադրությունը։
Բարին բանն է ՝ արին (էությունը ), ինչպես բարևն է բանը՝ արևը (էությունը )։
Իսկ չարը դա բանի ժխտումն է, հակաբանն է, հակաարին՝ ո՛չ արին- չարը։


Իմաստները այնքան շատ են, որ ընթերցողն ինքը կարող է իմ ներկայացրած ցանկը լրացնել տասնյակ այլ օրինակներով։ Եվ երբ այս բոլոր իմաստները համակարգում ենք, ապա ստացվում է, որ «արիական»-ը նշանակում է.
ա) աստվածաշնորհ,

բ) ստեղծող, արարող,

գ) քաջ, անվեհեր և բարի...
Եվ այդ հատկանիշներով են օժտված եղել Արարատ լեռան շրջակայքի, Արարատյան դաշտավայրի ցեղերը, որոնց ըստ իրենց բնակության վայրի օտարները կոչել են Արատտայի կամ Արարատյան (արիական` հետագայում սղված, բարեհնչուն տարբերակով) ժողովուրդ։
Հայոց լեզուն նման իմաստավորման, ընդհանրացման օրինակ ևս ունի վաղ միջնադարից։

Պարթև Արշակունիները եղել են հսկայամարմին, որի հետևանքում «պարթև» բառը հայերենում ստացել է հաղթանդամ, հաղթահասակ իմաստը։
Արևորդիների գլխավոր խորհրդանիշը՝ արևը, հայերենում նույնպես «ար» արմատով է։ Այդպիսին են նաև արեգակ, արփի, արուսյակ հոմանիշ բառերը։ Եվ եթե նույնիսկ նկատի առնենք, որ արիները համարվել են ոչ թե ըստ Արարատ լեռան, Արատտա թագավորության կամ Արարատյան դաշտավայրի տեղանունների, այլ ըստ հավատքի՝ արևապաշտության, ապա աշխարհի բոլոր լեզուներում արիականության և արևապաշտության միակ կապը հայերենում է։
Այս պարագայում առավել համոզիչ է հնչում շումերական «Գիլգամեշ» էպոսը, որտեղ Հայկական լեռնաշխարհը դիտարկվել է որպես Աստվածների և առաջնորդների երկիր։ Էպոսի գլխավոր հերոս Էնկին իրեն, իր «Ես»-ը ճանաչելու համար գնում է այնտեղ՝ նախահայրերի հայրենիք։

Հասկանու՞մ եք, թե սա ինչ է նշանակում։ Շումերները, որոնք կրկին ըստ լեզվաբանական նորագույն ուսումնասիրությունների, հայկական արմատներ են ունեցել և մարդաբանորեն ստույգ պատկանել են արմենոիդ տիպին, դեռևս մեզնից հինգ հազար տարի առաջ ինքնաճանաչման, ինքնավերագտնման խնդրի առջև են կանգնել։

ՈՒստի այսօր ամենևին արտառոց չէ, որ նման խնդիր մենք ունենանք։
Պորտասարի 12 000 տարվա ՝ աշխարհի ամենահին հնավայրի , առկայությունը հայկական լեռնաշխարհի հարավում, ՈՒռհա քաղաքի մոտակայքում (այսօր՝ Թուրքիա ) կարծես անվերապահ ապացույցն է շումերական էպոսի։
Հիմա փորձեմ համակարգել ինձ հայտնի հնագիտական տեղեկությունները:
Մեծամորում է հայտնաբերվել առաջին մետաղաձուլարանը: Պղնձից և նրա համաձուլվածքներից, բնականաբար, մարդիկ ստեղծել են տարբեր գործիքներ, կենցաղային իրեր, զենքեր։
Լճաշենում հայտնաբերված կառքը աշխարհում հնագույնն է։ Փաստորեն առաջին անիվն այստեղ է ստեղծվել։ Առաջին ձին այստեղ է վարժեցվել։
Արենիում են հայտնաբերվել հնագույն տրեխը, գինու հնագույն կարասները։
Աշխարհում առաջին ցորենը մշակվել է Արարատյան դաշտավայրում։ Երևանի մոտակայքում ժամանակին կային վայրի ցորենի եզակի արգելոցներ և այլն:
Ընթերցողը կրկին կարող է տասնյակ այլ օրինակներ բերել։
Հիմա քննարկենք հետևյալ թեզը.
Հայկական լեռնաշխարհում հասարակությունը հասնում է զարգացման բարձր մակարդակի։ Շտապ անհրաժեշտ է դառնում նորանոր ստրուկների (աշխատուժի) ներգրավումը հողագործության և արտադրական բնագավառներում, ամրոցաշինության և հանքարդյունահանման բնագավառներում։ Բնականաբար, արարատցիները (արիները) պիտի արշավեին դեպի հարևան երկրներ։ Պղնձե, այնուհետև երկաթյա զենքերով զինված, հեծյալ բանակներով, կառքերով տեղափոխվող դիմացկուն սննդամթերքով` ապխտած մսով, պանրով, լավաշ հացով, որոնք կրկին հայկական ծագում ունեն, զորքերը կամ ցեղերը կարո՞ղ էին հաղթել հարևան տարածաշրջանների առավել թույլ զարգացած ցեղերին։ Կարո՞ղ էին տեղերում իրենց իշխանությունները հաստատել` ձևավորելով արքայական տոհմեր, առաջնորդների դասակարգ։ Այնուհետև տեղացիներին պարտադրել ճանաչել իրենց աստվածային ծագումը, որպեսզի անվերապահ հնազանդվեն։ Մարդը, ըստ էության, նույն բնույթին է մնացել, որքան էլ գիտությունը զարգանա։ Մենք մեզ հայտնի պատմությունից արդեն գիտենք հռոմեական կայսրերի աստվածացման մասին, այսօր իրազեկված ենք ներկա ճապոնական կայսրերի աստվածացման մասին։
Խոսքս անվերապահորեն ապացուցվում է ևս հնագույն ժողովուրդներից մեկի՝ հույների «արիստոկրատ» (ազնվական) տերմինով։ Որում «կրատոս» վերջավորությունը նշանակում է պետություն, զորություն, իշխանություն։

Այսինքն՝ արիների պետություն, զորություն, իշխանություն։ Ընդ որում հունարեն «արի»-ն չի բացատրվում։

Երբ, ասենք, դեմոկրատիայի մեջ «դեմոսը» ստուգաբանվում է որպես ժողովուրդ , այսիքն ՝ ժողովրդի իշխանություն։ Փաստորեն, «արին» օտար լեզվից է անցել հուներենին և թե ո՞ր լեզվից, ապա վստահ եմ, որ ընթերցողը ևս կարող է ապացուցել արդեն առանց իմ օգնության։ Եվ արիների իշխանությունը հին աշխարհում այնքան երկարատև է եղել, որ արիները նույնացվել են ազնվական հասկացության հետ։
Պատմությունից մեզ հայտնի է մ․թ․ա 17-րդ դարում հիքսոսների արշավանքը Եգիպտոս։ Որտեղ նրանք հիմնում են Ավարիս մայրաքաղաքը։ Հիքսոսներն առաջինն են օգտագործել երկաթյա զենքերը, ռազմակառքերը, այրուձին։

Հիքսոսների գաղափարագրային այբուբենը անտարակուսելի ծագումնաբանական կապ ունի Մեծամորում հայտնաբերված գաղափարագրերի հետ։
Լեզվաբանական և մարդաբանական ուսումնասիրություններն ապացուցում են, որ հիքսոսները պատկանել են մարդաբանական արմենոիդ տիպին։ Պարզապես «հիք»-ը հայք հոգնակի ձևի հունարենի արտասանություն է։ Իսկ «ոս» վերջավորությունը հույների կողմից հոգնակիակերտ ածանցի ավելացումն է։
Հայոց նվաճողական արշավանքների մասին հիշատակում է նաև Մովսես Խորենացին Արամ առաջնորդի պատմությամբ։ Իսկ ավելի վաղ կատարվածի մասին ակնարկում է նրանով, որ Հայկը Բաբելոնից վերադարձավ Հայաստան։ Բնականաբար, հիքսոսները (հայքը) Եգիպտոսից նահանջելուց հետո դեռ երկար ամրացած են եղել Միջագետքում` Բաբելոնի տարածքում։ Եվ այս ամենը համադրելով, համակարգելով՝ մենք կարող ենք ասել, որ անհիշելի ժամանակներում` պղնձի և երկաթի դարաշրջանների խաչմերուկում եղել է Հայկազուն ցեղերի արշավանք դեպի Եգիպտոս և Հնդկաստան։ Չմոռանանք, որ սանսկրիտով «հայ» նշանակում է պղինձ։ Բնականաբար, մյուսների համեմատ խիստ զարգացած այդ արիական ցեղախմբերը, որոնք Արարատ լեռան մերձակայքից` Արարատյան դաշտավայրից, արշավել էին, իրենց հետ տարածել են նաև իրենց գիտելիքները մետաղագործության և հողագործության, ռազմական գործի և ամրոցաշինության, հարդարանքի և կենցաղի մշակույթը։ Նվաճված ժողովուրդների համար, բնականաբար, այդ արի-քաջերը նաև ամենակարողի` արարողի, ստեղծողի համբավ պիտի ունենային։
Եվ, ահա, ես վստահաբար կարող եմ հայտարարել, որ ինչպես մեզ արդեն հայտնի Մակեդոնացու արշավանքը հելլենիզմի տարածումով աշխարհի համար ունեցավ մշակութային հեղափոխության նշանակություն, այնպես էլ Հայկազուն ցեղերը պղնձի և երկաթի դարաշրջանների խաչմերուկում իրենց արշավանքներով տարածելով արիականությունը` հնագույն աշխարհում կատարել են մշակութային աննախադեպ հեղափոխություն, որը, թերևս, աշխարհի զարգացման համար ամենակարևորն է եղել մինչ օրս։
Իսկ արիականության բարոյական կողմի մասին անչափ գեղեցիկ պատումներ են պահպանվել Պատմահոր քերթվածքում։ Նույնիսկ կարելի է ասել, որ «Հայոց Պատմության» առաջին գիրքը` մեր նախահայրերին վերաբերող ամբողջ հատվածը, Արիականության մանիֆեստն է։

Մի՞թե ցայտուն արիականության օրինակ չեն ազատատենչ բռնակալ Բելին Հայկի չենթարկվելը և աշխարհի` մեզ հայտնի առաջին ազատագրական պայքարը։

Այո, արիները չեն ստրկանում։

Հավատարմության, հայրենասիրության իր անձի (մարմնի և հոգու) մաքրության բարձր գնահատման ցայտուն օրինակ է Արա Գեղեցիկի պատասխանը վավաշոտ Շամիրամին` «Չեմ դավաճանի իմ Նուարդին»:
Հարկ է նշել, որ «Նուարդ» անունը պարսկական ծագում ունի։ Եվ քանի որ բոլոր առասպելները հիմնականում ծածկագրված են ՝ փոխաբերական իմաստներ ունեն, ապա շատ հնարավոր է , որ խոսքն Ասորեստանի (Շամիրամի) կողմից Հայաստանին (Արա Գեղեցիկին) Պարսկաստանի (Նուարդի) եղբայրությունից, դաշինքից հրաժարվելու պարտադրման մասին է։

Ընդ որում, ըստ նույն առասպելի, պարսիկ Զրադաշտ մոգն է հետագայում գահընկեց անում Շամիրամին։ Որը նույնպես պատմական իրականության փոխաբերական արտացոլանքն է։
Բարձրագույն անձնազոհության պատրաստակամության ցայտուն օրինակ է Տիգրան Երվանդունի արքայազնի պատասխանը իր կնոջը սպասուհի դարձնելու` մեդիացի աշխարհակալ, Նինվեն կործանող Կյուրոսի սպառնալիքին.

«Ես պատրաստ եմ անձս զոհելու, որ իմ կինը սպասուհի չլինի»:
Գլոբալիզացիոն ամերիկյան և եվրոպական նորօրյա քարոզիչները, որոնք փորձում են դասեր տալ հայոց հինավուրց ազգին, երևի դեռ մեզնից սովորելու շատ բան ունեն։
Կարծում եմ` ժամանակն է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ հայոց լեզուն ճանաչի որպես համաշխարհային մշակութային ժառանգություն և այն վերցնի իր պաշտպանության տակ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.
Արիականության սիմվոլիկ խաչերի հիերոգլիֆները (գաղափարագրերը , հավերժության խորհրդանիշ արևապտույտն էլ սունյաց ժայռապատկերներում նույնիսկ չնշեցի:

Տեսնու՞մ եք:

Հայերեն ապացույցներն այնքան շատ են, որ նման կարևորությունները շարադրանքի ընթացքում նույնիսկ մոռանում եմ։
Սույն հոդվածը «Թումանյանական աշխարհում» հրապարակելուց հետո հրավիրվեցի Շենգավիթի հնավայր, որտեղ ևս մեկ կռվանով հարստացավ Հայաստանից արիականության տարածման թեզս։ Շենգավիթյան խեցեղենի և զարդերի, զենքերի և այլ գտածոների նմանները 500-1000 տարվա տարբերությամբ հայտնաբերվել են նաև Կուր-Արաքսյան ողջ տարածքում, հյուսիսային Կովկասում, Իրանական բարձրավանդակում և Միջագետքում։

Լուսանկարում ես եմ` հինգ հազար տարի առաջ Շենգավիթի բնակիչ արմենոիդի գլխաքանդակի հարևանությամբ։

Կարծում եմ` ընթերցողը ևս կասի` արմենոիդի տեսակը շարունակվում է:

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ