ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անհարկի լեզվակռիվ. ինչ կլինի հունվարի 1-ից հետո

Անհարկի լեզվակռիվ. ինչ կլինի հունվարի 1-ից հետո
24.12.2023 | 16:03

Եվ այսպես, հունվարի 1-ից Արցախն արդեն պաշտոնապես գոյություն չի ունենա: Այս ամբողջ տոնական աղմկարարությունը, հրապարակի շքեղ տոնահանդեսը, վարչապետի կողակցի փնթի միջոցառումը Ազգային պատկերասրահի դահլիճում, իր՝ վարչապետի կայծկլտուն, ուրախ, կատակախառն խոսքն ու զրույցը կառավարությունում, փաստում են մի բան՝ եղածը լիովին գոհացնում է Նիկոլին ու թիմակիցներին, և օր առաջ են ցանկանում պաշտոնապես տոնել Արցախ-գլխացավանքը թոթափելու բաղձալի պահը:

Բայց հանկարծ հայտնվում է Հայաստանում տարօրինակ դերակատարումով օթևանած, Արցախի հոգեվարքային օրերին նախագահի աթոռը ստանձնած անձը և հայտարարում, որ փոշմանել է, լուծարման մասին իր ստորագրությունը հետ է վերցնում: Հաջորդ օրը նույն բանը հաստատում է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նրա պաշտոնական խորհրդականը, պնդելով, որ ոչ մի հունվարի 1-ից էլ Արցախը չի լուծարվի: Հասկանալի է, որ արցախցիների հայտարարությունը առնվազն լուրջ չէ, առանց օրինական հիմքերի, կռվից հետո ընդամենը բռունցքների անիմաստ թափահարում: Բայց այդքանն էլ հերիք է, որ քայլիստերն իրար խառնվեն: Ինչպե՞ս թե, ախր դուք ո՞վ եղաք, որ փորձում եք կասկածի տակ առնել արցախյան բեռը դեն շպրտելու մեր երկար ու դժվարին հաղթանակի բերկրանքը:

Մի խոսուն մեջբերում՝ հետևությունները թողնելով ձեզ: Հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանն է.

«Եթե Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել, ապա գուցե իրենց վրա՞ վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:

Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:

Եվ վերջապես, Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»։

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ