ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հոգևոր դիվանագիտություն․ ամենակարևորի մասին

Հոգևոր դիվանագիտություն․ ամենակարևորի մասին
20.10.2023 | 19:09

Ականջները խորքային ձայները լսելու և աչքերը աննկատ բաները տեսնելու համար են։ Երբ իրավիճակը շատ է բարդանում, զգայական ու մտավոր լուծումները, այլևս ելք չունենալով, իրենց տեղը զիջում են գերգիտակցականին։ Սնվելով աստվածային իմաստությունից՝ գերգիտակցությունն ազդում է ազգաբնակչության վրա՝ տալով նրան նոր հեռանկարի ու զարգացման հնարավորություններ։

Մարդու հոգին ունի անգիտակցական մաս։ Քնելուց առաջ այն գործունեության մեջ դնելով՝ հնարավոր է հրանգավորել գտնելու նոր լուծումներ և բացահայտելու մարդու թաքնված որակները։ Նույն կերպ ազգային հավաքական հոգին ունի անգիտակցական մաս, և եթե մենք նրան հրահանգներ չենք տալիս, այն մնում է տարերային վիճակում։ Բնական է, որ այդ բացը լրացվելու է այլ ուժերի կողմից։ Իհարկե, մենք մշտապես չենք զգում մեր ու ազգային հոգու այդ կարևոր կապը, և դա է պատճառը, որ այն շատ թույլ է զարգացած։ Հոգևոր դիվանագիտության հիմնական դերն այդ կապերի զարգացումն է և այն բոլոր ցանկացողներին հաղորդ դարձելը՝ կառավարելով մարդկանց առողջ մղումները և ապահովելով ազգային ինքնության զարգացումը։

Այժմ մենք ապրում ենք առանց մեր իսկ հոգու խնամքի, էլ ուր մնաց ազգային հոգու խնամքի մասին մտածենք։ Ազգային հորջոջվող բազմաթիվ կառույցներ ու անհատներ կան, որոնք, սակայն, ո՛չ իրար հետ կապ ունեն, ո՛չ էլ, առավել ևս, ազգային արժեքների։ Քանզի ազգային արժեքները չեն ստեղծվում զգայական կամ մտավոր տիրույթում, դրանք հայեցվում են աստվածային կարգից և Աստծո կողմից մարդուն տրված բարձրագույն արժեքներից։ Մեր քաղաքական դաշտում քննարկվող թեմաները շատ հեռու են այս ամենակարևորից, դրա համար էլ լուծում չեն գտնում։ Վերջապես վերադառնա՛նք մեր արժեքներին և պաշտպանե՛նք մեր հայրենին։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 8020

Մեկնաբանություններ