ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համազգային հռչակագրիր՝ Արցախի համար

Համազգային հռչակագրիր՝  Արցախի համար
02.10.2023 | 09:55

Հասունացել է պահը, երբ ազգովի, ողջ հայերով, հստակ դիրքորոշումներ պետք է արձանագրենք այսօրվա ու ապագայի համար։ Ամեն օր սոցիալական ցանցերում և փողոցներում բողոքելու, ցույցեր կազմակերպելու ու վհատվելու փոխարեն, եկեք միով բանիվ հավաքվենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով, Սփյուռքի հայությամբ ու մեկընդմիշտ արձանագրենք բոլորիս համար բախտորոշ հետևյալ կետերը․

- ողջ հայությունը երբեք չի ընդունելու ու երբեք չի հաշտվելու Արցախի հայաթափման ու մեր հայրենիքի մի մասի կորստի հետ:

- Ողջ հայությունը անդադար ու իր ողջ ներուժով պայքարելու է Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության դեմ և թույլ չի տա, որ Բաքվի իշխանավորները հասնեն իրենց նպատակին։

- Ողջ հայությունը հաստատակամ կերպով ու հստակորեն ուղերձ է հղում Ադրբեջանի կառավարիչներին, որ արցախահայության դեմ իրականացված ցեղասպանության քաղաքականության կազմակերպիչները առանձնակի դաժանությամբ կպատժվեն աշխարհի բոլոր անկյուններում։

- Ողջ հայությունն իր անվստահությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը անխոհեմ քաղաքականությամբ կորուստների, բազում փորձությունների ու ազգի պառակտմանը տարած ներկայիս ՀՀ իշխանություններին և պարտադրում է վերջիններիս հեռանալ ասպարեզից և իշխանությունը հանձնել այն մարդկանց, ովքեր ունակ կլինեն ճիշտ ու գրագետ կառավարել ու համայն հայության ներուժը օգտագործելով բացառել Արցախի վերջնական կորուստը։

Առաջարկում եմ այս հռչակագրի նախապատրաստման ու ստորագրման աշխատանքները նախաձեռնի ու իրականացնի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ