ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թեզեր՝ ընտրություններին ընդառաջ

Թեզեր՝ ընտրություններին ընդառաջ
14.09.2023 | 14:01

- Ընտրություններին չգնալով՝ դուք ընտրում եք գործող իշխանությանը, քանի որ ադմինիստրատիվ ու ոչ ադմինիստրատիվ ռեսուրսները նրանք, միևնույն է, օգտագործելու են, արդյունքում, ընտրություններին չգնալով, դուք իջեցնում եք մասնակիցների տոկոսը, իսկ դրա հետևանքով նրանց ձայների տոկոսը բարձրանում է:

- Բոյկոտելով ընտրությունները՝ դուք նպաստում եք գործող իշխանության քաղաքականությանը, դրանով ձեր լուման ունենալով Հայաստանի մեկուսացմանը, նոր զոհեր ունենալուն, տարածքների հետագա կորստին:

- Սա ԱԺ ընտրություններ չեն, ոչ էլ դրա արդյունքում դուք նոր կառավարություն եք ձևավորում, այդ առումով, ցուցակի այս կամ անդամի նկատմամբ ձեր վերաբերմունքը ոչ մի էական նշանակություն չունի, դա իշխանափոխության մեխանիզմի գործարկման գործընթաց է, կամ էլ՝ հակառակը, Հայաստանի հետագա՝ արդեն սրընթաց անկում: Հետագայում, արտահերթ ԱԺ ընտրությունների ժամանակ, կարող եք մանրակրկիտ ուսումնասիրել ցուցակների բովանդակությունը, բայց ո՛չ հիմա:

- Մի կողմ դրեք ձեր մանր հաշվարկները, վերաբերմունքը, վիրավորվածությունները և կաղապարները, սա մեր ճակատագրի ընտրության հարց է:

- Ոչ մի դեպքում մի ընտրեք ՔՊ-ի թեկնածուներին, նաև՝ նրանց արբանյակներին, որոնց շատ լավ ճանաչում եք:

«Մայր Հայաստան» դաշինքը սկզբունքային խնդիր է դրել՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի Երևանում, իսկ հետագայում պահպանի իր իշխանությունը Հայաստանում՝ բերելով նոր աղետներ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5281

Մեկնաբանություններ