ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գլոբալ բալանս Արևելքի ու Արևմուտքի միջև

Գլոբալ բալանս Արևելքի ու Արևմուտքի միջև
17.04.2023 | 23:52

Որևէ մարդ կամ հանրություն գլուխն ավազի մեջ է թաղում կամ էլ իրեն «շլանգի տեղ է դնում» այն ժամանակ, երբ չի իմանում, թե ինչ անի իր գլխին թափված և իր ուժերից վեր բազմաթիվ պրոբլեմների հետ։

Այդ ժամանակ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, մարդիկ որևէ լուծում չտեսնելով ուժերից վեր բեռի ծանրության տակ, կամ անտարբեր են դառնում ու ապատիայի մեջ ընկնում, կամ էլ ասում են՝ դե թող ինչ լինելու է, լինի, և մահվան դատապարտվածի նման ընկնում են ծանր սպասողական վիճակի մեջ։

Երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանն իր «Երկրի ջիղ»-ի մեջ մի տարողունակ բառակապակցություն ունի՝ կոպեկանոց խորհուրդ։

Հիմա մեր կյանքը հեղեղվել է հասկացողների ու անհասկացողների կողմից գեներացվող տեղին ու անտեղի կոպեկանոց խորհուրդներով։

Այնինչ, պարզից էլ պարզ է, որ վերջին երեսուն տարիներին մեր սեփական լրջագույն սխալների պատճառով, որոնք գալիս էին մեր թուլությունից, անկախ կյանքին անպատրաստությունից և մեր հարևանների արտակարգ ագրեսիվությունից, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որևէ դժվարություն հաղթահարելու մեր ունակությունը տասնապատիկ, եթե ոչ հարյուրապատիկ փոքր է մեր դեմ կանգնած իրական գոյաբանական դժվարություններից։

Մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունն ասում է, որ որևէ երկրի հաջողության գրավականը, առաջին հերթին, նրա U ունակության մեծ կամ առնվազն հավասար լինելն է իր դեմ կանգնած D գումարային դժվարությանը, այսինքն, U≥D, որից մենք ներկա վիճակով շատ հեռու ենք։

Ջրի երեսին մեզ պահող միակ ուժը շարունակում է մնալ ռուսականը, մասամբ էլ՝ Իրանի պահվածքը, որը, մեզնից շատ ավելի հզոր լինելով հանդերձ, դարձյալ կանգնած է գոյաբանական վտանգների առաջ և, որ կարևորն է, իր շահերը համընկնում են մեր շահերի հետ։

Բոլոր դեպքերում, մեր հետագա գոյությունը պայմանավորված է ուժերի գլոբալ բալանսի կամ դիսբալանսի հետագա դինամիկայով։

Հարաբերական իմաստով դեպի շատ թե քիչ կայուն գոյություն տանող մեր ճանապարհը պայմանավորված է հետևյալ ուժային բալանսների հաջորդականությամբ։

• Գլոբալ բալանս Արևելքի ու Արևմուտքի միջև, որը շատ դժվար իրականացնելի է, քանի որ այդ դեպքում կողմերի շահերն ու կորուստները դեռևս հոգեբանորեն անհամատեղելի են դարերով ձևավորված նրանց մենթալիտետի հետ:

• Դրանից հետո՝ գլոբալ բալանս Արևելքի ներսում, մի շարք մեծամասշտաբ անորոշությունների պայմաններում, ներառյալ՝ Հնդկաստան, թուրքական աշխարհ, գլոբալ հարավ և Լատինական Ամերիկա։

• Հաջորդը՝ տարածաշրջանային բալանս Չինաստան-Ռուսաստան դոմինանտ ալյանսի պայմաններում և այլն։

Այս և այլ հնարավոր բալանսներն ու դիսբալանսները ծնում են հսկայական քանակությամբ հնարավոր սցենարներ մեզ համար, սցենարներ, որոնք, որպես ապագայի հնարավոր ընթացքներ, կընթանան առանց մեր մասնակցությա կամ էլ աննշան և երկրորդական բնույթի մասնակցությամբ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11967

Մեկնաբանություններ