ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում

ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում
12.03.2023 | 10:28

Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018-ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից:


Նիկոլին իշխանության բերողներին պետք են ՀԱՊԿ-ի դեմ պայքարող դերակատարներ, որովհետև ՀԱՊԿ-ը հեղինակազրկելն ու քանդելն արևմուտքի ռազմավարական նպատակներից մեկն է: Նիկոլին շարունակում են օգտագործել նաև այս հարցում, որովհետև տեսնում են, որ նա իրականում չգիտե, թե ինչպե՞ս համագործակցել բարդ ՀԱՊԿ-ի հետ՝ ի շահ Հայաստանի:
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ խուլ հակամարտության մեջ մտած Հայաստանը, այլ տեղերից չունի առաջարկվող այլընտրանքներ: ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում, կամ եթե ապագայում սպասում են, ապա միայն Թուրքիայի հովանու տակ: ՀԱՊԿ-ի հետ թել առ թել կապերը խզող կապիտուլյանտների Հայաստանն այդ կերպ իր աստիճանական հեռացումն է ցուցադրում Ռուսաստանից՝ դիմացը ոչ մեկից ոչինչ չստանալով:


Նիկոլը Հայաստանը տանում է դեպի վճռական մենակի կարգավիճակ: Այսպես շարունակելու պարագայում, աշխարհում չի գտնվելու մի երկիր կամ կազմակերպություն, որը վճռականորեն կկանգնի Հայաստանի կողքին: Նույնիսկ մեր բարեկամ Ռուսաստանը կամ Ֆրանսիան պատրաստ չեն պաշտպանել Հայաստանի շահերը, որովհետև տեսնում են, որ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր ակնհայտ շահերը: Սա Ադրբեջանին լրացուցիչ հնարավորություն է տալու Թուրքիայի հետ մեկտեղ, ուժի միջոցով կամ առանց ուժի կիրառման, վերջնականապես ազատվել Հայաստանից ու հայկական հարցից:


Նիկոլը նման է մի երեխայի, որը չիմանալով թե ինչպես են խաղում խաղալիքներով՝ քանդում և փչացնում է դրանք: Այդպես նա վարվեց Արցախյան հարցի հետ, այդպես նա վարվեց Հայոց Բանակի հետ, այդպես է նա վարվում միջազգային հարաբերություններում, այդպես է նա վարվում Հայաստանի պետական կառավարման համակարգի հետ, այդպես է վարվել հայ հասարակության հետ, հայ եկեղեցու հետ և այլն:


Կառուցելու, ստեղծելու, արարելու, բարեկամանալու, վստահություն ստեղծելու, բարի համբավ ձեռք բերելու շնորհք չունեցող Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովրդին դարձնում է համաշխարհային իզգոյ, գլխացավանք, իսկ հայկական պետականությունը վերածել է համաշխարհային քաղաքական քարտեզի ավելորդ գոյացություն, որը կայուն գործընկերոջից վերածվելու է բոլորին խանգարող անվստահելի միավորի:
Պատերազմ ստանալու, ներքին և արտաքին հակամարտություններ բստրելու, ինչպես նաև մանիպուլյացիաների պոպուլիստ վարպետը՝ հենվելով հասարակության` քաղաքականապես անգիտակից խավի վրա, քոռ դանակով դանդաղ մորթում է հենց այդ խավի և նրանց երեխաների վաղվա օրը:


Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր հասկանում ինչ է անում, երբ անդամակցում էր ՀԱՊԿ-ին: Ռոբերտ Քոչարյանն ինչու՞ էր ռազմա-տեխնիկական հարաբերություներ կառուցում ՀԱՊԿ-ի հետ: Սերժ Սարգսյանը ինչպե՞ս էր կարողանում զարգացնել և խորացնել ՀԱՊԿ-ի հետ ռազմա-տեխնիկական և ռազմա-քաղաքական հարաբերություններն ի շահ Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության: Այդ ինչպե՞ս եղավ, որ հենց Նիկոլի ժամանակ ՀԱՊԿ-ը դարձավ վատը և անօգուտ:
ՀԱՊԿ-ը հեշտ կառույց չէ, և մեզ համար միշտ դժվար է եղել այնտեղ առաջ տանել մեր շահերը: Կրկնում եմ՝ դժվար էր, բայց հնարավոր և օգտակար: ՀԱՊԿ-ից քայլ առ քայլ հեռանալով մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկին վնաս չենք տալու, բայց որ Նիկոլը Հայաստանին ևս մեկ վնաս է հասցնելու՝ դրանում կարող եք չկասկածել:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 18423

Մեկնաբանություններ