ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Քաղաքացին՝ տուգանքի ու հերթի մատերիալ. Անդրանիկ Թևանյան

Քաղաքացին՝ տուգանքի ու հերթի մատերիալ. Անդրանիկ Թևանյան
15.07.2022 | 07:24

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,-հայտարարեցին ու սկսեցին տուգանել քաղաքացիներին։ Տուգանել՝ «հեղափոխաբար»։
ՀՀ քաղաքացին հիմա ոչ միայն տուգանքի, այլ նաև հերթի մատերիալ է։ Պետություն–քաղաքացի հարաբերություններում հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները նվաստանում են հերթերում։ Հերթ է անձնագրային բաժիններում։ Խայտառակ հերթ։ Ու զրո քայլ վիճակը շտկելու համար։


Հերթեր են այն հիմնարկներում, որտեղից քաղաքացին պետք է ինչ-որ փաստաթուղթ ստանա։ Լինի դա կադաստրում կամ այլ վայրում։
Հերթեր են կուտակվել ավտոմեքենաների գազաբալոնների լիցենզավորման կետերում։ Վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 1–ը, սակայն լիցենզավորող կետերի քանակը զգալիորեն քիչ է և հնարավոր չէ մինչև օգոստոսի 1–ը բոլորին սպասարկել։ Մարզերում է՛լ ավելի վատ վիճակ է, քանզի կա մարզ, որտեղ չկա գազաբալոնի համար լիցենզիա տվող մարմին։


Կանխիկից անկանխիկին անցնելը որոշակի տեխնիկական ու ֆինանսական անհարմարություններ է ստեղծել քաղաքացիների համար։ Հերթեր են նաև բանկերում։
Այս ամենը սրանց չի հետաքրքրում։ Իրենք ուշադիր են միայն Կուրբան Բայրամի մասով, որ հանկարծ չմոռանան շնորհավորել։ Այստեղ արդեն իրենք են հերթ կանգնում, ավելի ճիշտ՝ հերթից առաջ ընկնում, որ քծնեն ու սողան։

Դիտվել է՝ 7472

Մեկնաբանություններ