ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռազմավարի և տոմատի մասին

Ռազմավարի և տոմատի մասին
13.12.2020 | 12:14

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիսավոր նշեցին իրենց հաղթանակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: Թեպետ Հայաստանը պարտվեց պատերազմում, Ռուսաստանը բաց է պահում կովկասյան տարածքի կարգավիճակի հարցը՝ գրում է Զիլկե Բիգալկեն Süddeutsche Zeitung-ում:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները միասին էին նստած տրիբունայում, որի առաջով անցնում էին շքերթի մասնակիցները: Ռեջեփ Էրդողանը խոսել էր էպիկական հաղթանակի մասին: Նա գտնում է, որ ինքը ևս հաղթել է Լեռնային Ղարաբաղի համար մարտում: Էրդողանն աջակցել է նախագահ Ալիևին Հայաստանի վրա գրոհի մեջ, ոգևորել նրան, հնարավոր դարձրել նրա հաղթանակը: Թուրքիայի նախագահի այցը
«վկայում է մեր միասնությունը ոչ միայն մեր ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին»՝ հայտարարեց Ալիևը: Հենց դա է Էրդողանի հաղթանակը՝ նրա համար խոսքը Կովկասում ազդեցության մասին էր, Ալիևի համար՝ տարածքներ գրավելու: Շատ ադրբեջանցիների համար խոսքը հայերի նկատմամբ հարյուրամյակների չարության մասին է, որ հաղթել էին Լեռնային Ղարաբաղի համար նախորդ պատերազմում:

Այդ պատճառով հաղթանակի շքերթը Ալիևի համար կարևոր էր ներքաղաքական տեսակետից: Բաքվում նա ցուցադրեց ռազմավարը, բեռնատարները Ազատության հրապարակով անցկացրին հայկական խփված տանկերն ու հրանոթները: Կենտրոնական տեղ էր հատկացված ինքնատիպ պատին՝ հակառակորդի ոչնչացված մարտական մեքենաների համարանիշներից: «Ղարաբաղն Ադրբեջան է»՝ սև տառերով գրված էր պատի վրա; Կրեմլում այդ կադրերը հազիվ թե ուրախ համարեցին: Բաքվում պարտված էր ներկայացվում Հայաստանը, որ Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ իբրև ռազմավար ներկայացվում էր ռուսական ռազմական տեխնիկան: Էրդողանի համագործակցությունը Ալիևի հետ և նրա միջամտությունը կոնֆլիկտին Մոսկվան, հավանաբար, ամենասկզբից համարում էր սադրանք: Թուրքիայի նախագահը փոխեց կանոնները Կովկասում, որտեղ Ռուսաստանը դեռ իրեն համարում է կանոնների հեղինակ: Վերջապես, Ադրբեջանը լինելով խորհրդային նախկին հանրապետություն, Մոսկվայի տնտեսական գործընկերն է, իսկ խորհրդային նախկին հանրապետություն Հայաստանը՝ դաշնակիցը: Ռուսաստանն արդեն միջնորդ է եղել 1994-ի հրադադարի ժամանակ, որ եղել է փխրուն, իսկ հիմա արդեն ակտուալ չէ: Ռուսաստանը միջնորդ դարձավ և նոր հրադադարի, որով Ադրբեջանին մեծ տարածքներ են հատկացվում, սակայն բաց է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Պատերազմին վերջ դնող համաձայնագրի համար Էրդողանի ստորագրությունը պետք չեկավ, բայց Պուտինինը պետք էր: Այս իմաստով պատերազմի ելքը թեպետ տրիումֆ էր Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների համար, բայց «փառավոր հաղթանակ» չէր, որ նրանք նշում էին հինգշաբթի օրը Բաքվում, նրանց խանգարեց Մոսկվան: Մոսկվայից շքերթի մեկնաբանություններ չհնչեցին: Փոխարենը ռուսական ԶԼՄ-ները տարածեցին մեկ այլ պատմություն՝ Ադրբեջանից տոմատի ներմուծման արգելքի մասին: Նրանք չափազանց շատ պեստիցիդներ են պարունակում՝ վճռել է Մոսկվայի գերատեսչությունը: Ադրբեջանը Ռուսաստան տոմատի խոշորագույն մատակարարն է: Էմբարգոն ուժի մեջ է մտել շքերթի օրը:
Զիլկե Բիգալկե, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ: Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի հարավում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Իսկ ու՞ր են խաղաղապահները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ