ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեր վարքի ձին մեր տակից էլի փախչում է

Մեր վարքի ձին մեր  տակից էլի փախչում է
10.06.2014 | 01:49

Հասկանալի է. «բաց»` արևմտյան, «փակ»` հիմնականում ռուսական, հասարակությունների միջև հայաստանյան ընտրությունը կանգ առավ երկրորդի վրա: Ընտրվեց «փակ», բայց և քրիստոնեական որոշակի նշխարներ պարունակող հասարակության մոդելը:
Հասկանալի է` Սերժ Սարգսյանի «երկար ճանապարհն ավազուտներում» (ուր իր հետ նա տանում էր Ղարաբաղի լուրջ խնդիրը) այլ ելք չէր էլ կարող ունենալ, եթե ոչ հյուսիսային մոդելի ընտրությունը: Մի՛ ասեք` Վրաստանը, մի՛ մեջբերեք Սաակաշվիլուն. նա կորցրեց Աբխազիան և Օսիան: Գուցե Վրաստանը «խաղաղության» մեջ կարողանա առաջիկա հունիսի 27-ին ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, բայց նման բան մենք, առավել ևս Սերժ Սարգսյանը, չէինք կարող թույլ տալ… Ղարաբաղի հաշվին:
Ընդ որում, սա մի «հաշիվ-ապրանք» է, որի մասին մեզանում հարկ չեն համարում երբևէ բարձրաձայնել, որովհետև այն միակ բանն է հայոց մենթալիտետում, որը շահարկման ու առևտրի առարկա չի եղել, չնայած դա էլ կարող են իրենց թույլ տալ, ասենք` նույն Քոչարյանը, բացառապես իրեն դրսևորելու համար, կարող է ասել, որ ինքը (հասկանալի է` հակադարձում է Սերժ Սարգսյանին) բացառապես Ղարաբաղն ու Հայաստանը միասնական է տեսնում… Բոլոր դեպքերում ձգեմ պաուզան ու տամ ամենակարևոր հարցը, որ այդպես էլ չհնչեց այս օրերին:
-Պարոն Քոչարյան, իսկ կհիշեցնե՞ք, թե ով դրեց Ստամբուլի խարտիայի տակ իր ստորագրությունը. այն խարտիայի, որում թուրքական Ստամբուլում ամրագրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այո, Դուք` Ձեր խոնարհ ծառա, ԲՀԿ լայնամասշտաբ գործիչ, մեծն դիվանագետ Վարդան Մինասիչի գործուն օժանդակությամբ:
ՈՒ սա ամենը չէ: Այսօր, երբ երկիրն իսկապես հայտնվել է վերջին քսան տարիների համար բավականին ծանր վիճակի առաջ, ընդ որում, ամենևին էլ կարևոր չէ, թե Ձեր լուման դրանում որքան է, Սերժ Սարգսյանինը` որքան, փորձ է արվում ոչ թե պատասխանել առկա մարտահրավերներին, այլ, ինչպես Դուք էիք սիրում ասել, դեռ արջը, կամ գուցե` «առյուծը» չխփած, փորձ է արվում կիսելու մորթին:
Ո՞վ չի հասկանում, թե ինչու է կրկին մեջլիս մտել «թափանցիկ» կարմիր «մայկա» հագած քաղաքական գործիչը, որն այնքան առաջ գնաց, որ նույնիսկ Ղարաբաղի ու պատերազմի մասին գեոպոլիտիկ «ՐպփՖ ՏչսՈրՌս»:
Այո, խոսքը Ծառուկյան Գագիկի մասին է: Այո, նա փոխանակ գնա ԱԺ` աշխատանքի, ինչպես միշտ, իրեն բոլորից «հավասար» է համարում, և իր բուն գործը չանելուն «զուգընթաց»` ասպարեզ իջնում ոչ ավելի, ոչ պակաս՝ Ղարաբաղի ու «պատերազմի» խնդրով:
Ո՛չ օգնելու: Այլ` արջի մորթին հարկավորներին մատուցելու: Իսկ «հարկավորներն» այս խաղում քիչ չեն, նրանք դեռ շահ ունեն այս խաղում:
ա) Մտածում են, քանի որ Ռուսաստանից արդեն ասվում է (Ֆ. Լուկյանով), որ Ղարաբաղի և Հայաստանի միջև անպայման մաքսային կետ է դրվելու, չեն բացառում, որ այդ խնդրով ներքաղաքական վիճակն այնքան վատանա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նման Սերժ Սարգսյանը ևս անցնի «լրջանալու պահը» ռեժիմին. «որոշի» գնալ:
բ) ՈՒստի Ծառուկյանը ասպարեզ է մտնում, որպես ջոկեր, որպեսզի «փարդի քամակում» եղողները` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, չոր մնան ու հարկավոր «ապրանք-հաշվարկն» անեն:
Հայաստանի հաշվին… Այլապես այդ կարևոր պահին կկանգնեին օրվա նախագահի կողքին:
Անկախ նրանից` ով է նա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ