Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է

    Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունքում է

    27.12.2012| 11:25
    ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, որ բուժման կուրս է անցնում Հյուսթոնի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Նախկին նախագահը բարձր ջերմություն ունի։
  • Նիկարագուայում զգուշանում են հրաբխից

    Նիկարագուայում զգուշանում են հրաբխից

    27.12.2012| 11:24
    Նիկարագուայի իշխանությունները որոշում են ընդունել տարհանել Սան Քրիստոբալ հրաբխի շրջակայքում ապրող հարյուրավոր մարդկանց։ Հրաբուխը սկսել է գործել. ընդերքից դուրս են գալիս մոխիր և գազեր։ Բանակը փրկարարական ուժեր է տեղափոխել հրաբխի մոտակա բնակավայրեր։
  • Չավեսն սկսել է քայլել

    Չավեսն սկսել է քայլել

    27.12.2012| 11:23
    Ուգո Չավեսը կամքի մեծ ուժ է ցուցաբերում։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։ Երեկ ելույթ ունենալով Ֆալկոն նահանգում՝ նա հաստատել է այն տեղեկությունը, որ երկրի առաջնորդը վիրահատությունից երկու շաբաթ անց սկսել է քայլել հիվանդասենյակում։
  • Urbi et Orbi` քաղաքին և աշխարհին

    Urbi et Orbi` քաղաքին և աշխարհին

    27.12.2012| 11:09
    Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Ծննդյան տոների առիթով Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում տոնական պատարագ է մատուցել: Իր քարոզում նա ասել է, որ որքան արագ ենք մենք տեղաշարժվում, այնքան արդյունավետ են դառնում միջոցները, որոնք խնայում են ժամանակը, և այդքան ավելի քիչ ժամանակ է մնում մարդկանց, նրանց ազատ տարածք չի մնում Աստծո համար:
  • Ճապոնիայի հին-նոր վարչապետը

    Ճապոնիայի հին-նոր վարչապետը

    27.12.2012| 11:08
    Դեկտեմբերի 16-ին Ճապոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, և կուսակցության ղեկավար Սինձո Աբեն դեկտեմբերի 26-ին ընտրվել է Ճապոնիայի վարչապետ:
  • Թուրքիան պատրաստ է միջանցքի դեր կատարել

    Թուրքիան պատրաստ է միջանցքի դեր կատարել

    27.12.2012| 11:05
    Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը գտնում է, որ անդրանատոլիական գազատարի նախագիծը (TANAP) կարագացնի Nabucco նախագծի իրականացումը:
  • Օբաման հանգստանում է

    Օբաման հանգստանում է

    26.12.2012| 13:16
    Արձակուրդները Հավայան կղզիներում անցկացնող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն անցկացնում է ընտանեկան նեղ շրջապատում՝ կնոջ և երկու դուստրերի հետ։ ԱՄՆ նախագահի համար հրապարակային միջոցառումներ նախատեսված չեն։
  • Իսրայելում սկսվում է ընտրապայքարը

    Իսրայելում սկսվում է ընտրապայքարը

    26.12.2012| 13:10
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է նախընտրական պայքարը։ Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարյան ընտրություններում իր «Լիկուդ» պահպանողական կուսակցությունը կմիավորի ջանքերը «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղ ազգայնական կուսակցության հետ, որը ղեկավարում է նախկին արտգործնԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է նախընտրական պայքարը։ Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարյան ընտրություններում իր «Լիկուդ» պահպանողական կուսակցությունը կմիավորի ջանքերը «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղ ազգայնական կուսակցության հետ, որը ղեկավարում է նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։ախարար Ավիգդոր Լիբերմանը։
  • Չինաստանում 11 երեխայի մահվան պատճառով պաշտոնյաներ են հեռացվել

    Չինաստանում 11 երեխայի մահվան պատճառով պաշտոնյաներ են հեռացվել

    26.12.2012| 13:08
    Չինաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից 11 երեխաների մահվան պատճառով ժամանակավորապես կասեցվել է 12 պաշտոնյաների պարտականությունների կատարումը։ Մանկահասակ երեխաները մահացել են, երբ ավտոբուսը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 24-ին Գուիկսի քաղաքում։ Մեքենայի վարորդը, որ մանկապարտեզի ղեկավարներից է, ձերբակալվել է։
  • Ճապոնիան նոր վարչապետ ունի

    Ճապոնիան նոր վարչապետ ունի

    26.12.2012| 13:06
    Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, ոպեսզի խորհրդարանը կարողանա պաշտոնապես քվեարկել նոր վարչապետի՝ պահպանողական Սինձո Աբեի օգտին։ Կառավարությունը հրաժարական է տվել այսօր առավոտյան հրավիրված հատուկ հանդիպման ընթացքում։