Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Դամասկոսում ահաբեկչությունից 10 մարդ է մահացել

    Դամասկոսում ահաբեկչությունից 10 մարդ է մահացել

    04.01.2013| 13:30
    Ավելի քան 10 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Բենզալցակայանի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ։
  • Մի քանի ամփոփումներ արաբական գարնան ընթացքից

    Մի քանի ամփոփումներ արաբական գարնան ընթացքից

    04.01.2013| 13:28
    2010 թ. դեկտեմբերի 17-ին գործազուրկ Մուհամեդ Բուազիզը կյանքին վերջ տվեց ինքնահրկիզումով: Նրա մահը Թունիսում հեղափոխության սկիզբ դարձավ: Երիտասարդ արաբների 60 տոկոսը մինչև 30 տարեկանը աշխատանք չունի` նրանք էլ բարձրացրին բողոքի ալիքը Թունիսում:
  • Ընդդիմությունը պահանջում է ասել ճշմարտությունը Չավեսի առողջության մասին

    Ընդդիմությունը պահանջում է ասել ճշմարտությունը Չավեսի առողջության մասին

    03.01.2013| 14:36
    Վենեսուելայի ընդդիմությունը կառավարությունից պահանջում է ասել ամբողջ ճշմարտությունը նախագահ Ուգո Չավեսի առողջության մասին, ով արդեն երեք շաբաթ չի երևացել հանրության առաջ։ Նշենք, որ նա գտնվում է Կուբայում, որտեղ Չավեսը ենթարկվել է վիրահատության։
  • Սիրիական հակամարտությունը 60 հազար մարդու կյանք է խլել

    Սիրիական հակամարտությունը 60 հազար մարդու կյանք է խլել

    03.01.2013| 14:35
    Ավելի քան 60 հազար մարդ է սպանվել Սիրիայում 2011թ. մարտից սկսված հակակառավարական ելույթներից ի վեր։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը։ Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտնել էր 45 հազար զոհերի մասին։
  • Նոր տարվա գիշերը ֆրանսիացիները 1200 մեքենա են այրել

    Նոր տարվա գիշերը ֆրանսիացիները 1200 մեքենա են այրել

    02.01.2013| 14:25
    Ամանորի գիշերը Ֆրանսիայում կրակի են մատնել 1193 ավտոմեքենա։ Այդ մասին այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը։ Ի տարբերություն իր նախորդների՝ նախարարը որոշում է ընդունել հրապարակել տխուր վիճակագրությունը։ Վերջին 15 տարիների ընթացքում համընդհանուր տոների ընթացքում մեքենաների զանգվածային այրումն իսկական գլխացավանքի է վերածվել երկրի իշխանությունների համար։
  • Գրոհայինները կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա

    Գրոհայինները կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա

    02.01.2013| 14:23
    Զինված ծայրահեղականները երեքշաբթի ականանետներից կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, ականները պայթել են Սիրիյան էլ Ջեյդա թաղամասում, դրանցից մեկն ընկել է Իսկանդերուն դպրոցի շենքի վրա, որտեղ պատսպարված էին փախստականները։
  • Կոտ դ՚ Իվուարում եռօրյա սուգ է

    Կոտ դ՚ Իվուարում եռօրյա սուգ է

    02.01.2013| 14:20
    Կոտ դ՚ Իվուարի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան 61 մարդու մահվան պատճառով։ Վերջիններս մահացել են երկրի խոշորագույն Աբիջանա քաղաքի կենտրոնական մարզադաշտի մոտ ամանորյա տոնախմբության ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ։
  • ԱՄՆ-ը խուսափեց դեֆոլտից
  • Կիմ Չեն Ինը 19 տարվա մեջ 1-ին անգամ ամանորյա ելույթով դիմել է ժողովրդին

    Կիմ Չեն Ինը 19 տարվա մեջ 1-ին անգամ ամանորյա ելույթով դիմել է ժողովրդին

    01.01.2013| 14:43
    Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում կոչ է արել հայրենակիցներին զարգացնել տիեզերական տեխնոլոգիաներն ու ամրապնդել պետության հզորությունը։
  • Քլինթոնի մոտ տրոմբ է հայտնաբերվել

    Քլինթոնի մոտ տրոմբ է հայտնաբերվել

    01.01.2013| 14:41
    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխուղեղի արյունատար անոթում տրոմբ է հայտնաբերվել։ Բժիշկները հաղորդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Տրոմբը գտնվում է աջ ականջի հետնամասում՝ ուղեղի և գանգի միջև»,- ասել են մասնագետները՝ ավելացնելով, որ հիվանդի նյարդային համակարգը չի տուժել, կաթվածի վտանգ այս պահի դրությամբ չկա։